Որսատեգը` գլխում 


 

Ամերիկացի վիրաբույժները կարողացել են 16- ամյա պատանու գլխից հաջողությամբ հեռացնել որսատեգը (հարպուն): Դժբախտ միջադեպը տեղի էր ունեցել 2 շաբաթ առաջ: Նասսեր Լոպեսն ընկերոջ հետ լողում էր տնից ոչ այնքան հեռու գտնվող լճակում: Եվ մինչ ընկերը, ձգանը քաշելով, պատրաստվում էր ստորջրյա որսի, եռաժանին հայտնվել է ընկերոջ գլխում: Նրան անմիջապես ուղղաթիռով հասցրել են Մայամիի հիվանդանոցներից մեկը: 90 սմ երկարությամբ որսատեգը մտել է գանգի մեջ դիմացից` աջ աչքից մի քանի սանտիմետր բարձր և դուրս եկել ծոծրակից: Նրան բուժել են Մայամիի համալսարանի մասնագետները` ստիպված լինելով օգտագործել համայնքի հրշեջ բրիգադի որոշ գործիքներ` հատուկ մկրատներ` այն կտրելու համար և ամուր սեղմակ: 3 և ավելի ժամեր տևած վիրահատությունը բարեբախտաբար հաջող ընթացք է ունեցել: Սակայն նա հիվանդանոցում կանցկացնի մի քանի ամիս: