ՅՈ՞ ԵՐԹԱՆՔ ԱՅՍՊԵՍ 


 

Հայաստանի Հանրապետությունում գնալով նվազում է ծնելիության ցուցանիշը: Ըստ վիճակագրական տվյալների, 2010թ. Հայաստանում ծնվել է 44 հազար 825 երեխա, 2011-ին այդ թիվը կազմել է 43 հազար 447: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ծնվել է ընդամենը 9 հազար 569 երեխա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս թիվը կազմում էր 10 հազար 144:

Սա չափազանց մտահոգող ցուցանիշ է, որովհետև ծնելիության նվազման հետ միասին նաև աճում է արտագաղթը: 1987 թվականին Հայաստանում ծնվել է 110 հազար 946 երեխա: Այս թիվը հիշատակելով` ուզում ենք նշել, որ Հայաստանն այսօր կանգնել է ժողովրդագրական աղետի առջև, ինչը կանխելու համար ոչ թե հայտարարություններ, այլ գործնական քայլեր են հարկավոր: Մի շարք ազգաբաններ և ազգագրագետներ մեզ փարատում են, որ նման իրավիճակ է ստեղծվել Եվրոպայի շատ երկրներում, Ռուսաստանի Դաշնության եվրոպական մասում: Սակայն հազիվ թե սա մխիթարական լինի մեզ համար, որովհետև բնակչության թիվն ունի նաև ռազմավարական նշանակություն: