Սպասքի գույնը և ախորժակը 


 

Ավելորդ քաշից հնարավոր է ձերբազատվել նաև ճիշտ գույնի սպասք ընտրելու միջոցով: Գիտնականները համոզված են` ափսեների երանգները ամենաուղղակի ձևով ազդում են սննդի ծավալի վրա: Այսպես` եթե ափսեի և ուտեստի գույները համընկնում են, ապա ընդունվող սննդի ծավալն ուտելը 20 տոկոսով ավելի շատ է լինում: Հետազոտողները հետաքրքիր մի փորձի են դիմել. կամավորներին մակարոնեղեն են հյուրասիրել` կարմիր և սպիտակ սպասքով` մի դեպքում օգտագործելով լոլիկի, մյուս դեպքում մրգային սոուս: Փորձը ցույց է տվել, որ գունային անհամապատասխանության դեպքում կամավորներն ավելի քիչ են կերել: Գիտնականների կարծիքով կոնտրաստն ստիպում է ավելի լավ գնահատել ուտեստի ծավալը: Իսկ պրոֆեսոր Բրայան Վանսինկը համոզված է, որ աչքերը խաբում են մարդուն: Այդ պատճառով փոքր ափսեի մեջ լցված չափաբաժինը շատ ավելի մեծ է թվում: Նա նաև խորհուրդ է տվել, երեխաներին կանաչ ափսեով կերակրել, այդ դեպքում նրանք «ստիպված կլինեն» շատ բանջարեղեն օգտագործել: