ԱՆՀՆԱՐԻՆԸ` ԱԿՆՀԱՅՏ


# # # Երբ ամերիկացի աստղագնաց Նեյլ Արմսթրոնգը ոտք դրեց Լուսնի մակերեսին, առաջին բառերը, որ արտաբերեց` շատերին տարօրինակ թվաց: Նա ասել էր` ¬ Հաջողություն եմ ցանկանում, միստր Գորսկի: Միստր Գորսկին լուսնագնացի հարևանն է եղել: Մանուկ հասակում Նեյլը պատահաբար լսել է Գորսկի ամուսինների վեճը: Կինը շշպռել է ամուսնուն` ասելով. - Ավելի շուտ մեր հարևանի փոքր տղան Լուսին կթռչի, քան դու երբևէ կկարողանաս բավարարել կնոջը: Եվ ահա այդ փոքրիկ հարևանը Լուսին է հասել ու առաջինը հիշել անհաջողակ Գորսկուն: # # # 1898 թ. Մորգան Ռոբերտսոնի հեղինակած «Անդունդ» վեպը մի պատմություն էր անդրատլանտյան «Տիտան» նավի առաջին ու վերջին նավարկության մասին: Չնայած նավը մարդկային պատմության մեջ ամենահուսալի փոխադրամիջոցն էր համարվում, այն խորտակվեց` բախվելով սառցաբեկորին` իր հետ բազում կյանքեր խորտակելով: Դրանից 13 տարի անց` 1912 թ., արդեն իրական կյանքում, անդրատլանտյան «Տիտանիկը» ևս համարվում էր մարդկության պատմության մեջ ամենահուսալի նավը: Այն նույնպես խորտակվեց իր առաջին ու վերջին ճամփորդության ժամանակ` խավարի մեջ բախվելով սառցաբեկորին ու մարդկային կյանքեր խորտակելով: Վեպում և կյանքում կատարված իրադարձությունները համընկնում էին նույնիսկ մանրուքներում: Գրքում «Տիտանն» ուներ 3000 ուղևոր, իրական «Տիտանիկը»` 2207. փրկամակույկները գրքում 24¬ն էին, իրական «Տիտանիկում»` 20¬ը: