«Խոնարհվել ժողովրդին, ինչպես արեգակին»


1998 թ. օգոստոսի 31¬ին աշխարհում արագորեն տարածվեց ցնցող նորությունը` սոցիալիստական Կորեան երկրագնդի ուղեծիր էր դուրս բերել իր առաջին արհեստական արբանյակը: Ռազմա¬քաղաքական համատեքստում դա նշանակում էր, որ Հյուսիսային Կորեան տիրապետում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների, որոնք ունակ են միջուկային լիցքերը հասցնել մինչև Հյուսիսամերիկյան մայրցամաքում, Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում և Ավստրալիայում տեղակայված նպատակակետեր: ԿԺԴՀ¬ն իր ստեղծման առաջին իսկ օրից առաջնորդվում է «չուչխե»¬ի գաղափարախոսությամբ, ինչը սեղմ ներկայացրած նշանակում է, որ երկիրն ինքն է իրեն ապահովում ամեն ինչով և ոչ մեկից ոչ մի կախում չի հանդուրժում: Համաձայն ենք, որ մուրացկան¬պետություններով լի մեր ժամանակներում դա պատվախնդիր ու հպարտ մարդկանց պահվածք է: Եվ իսկապես էլ, ԿԺԴՀ¬ն իր ժողովրդի համար ապահովում է նյութական առումով արժանավայել, իսկ ստեղծագործական առումով` ամենաբարձր պահանջներին համապատասխան կյանք: Սկսենք, այսպես ասած, «պարենային հարցից»: Երբեմն-երբեմն համաշխարհային «ազատ մամուլի» էջերում հայտնվում են սրտաճմլիկ հաղորդագրություններ, թե` «Պարենային խնդիրներն այստեղ ավելի սարսափելի են, քան էլեկտրական էներգիայի հետ կապված խնդիրները: Արևմտյան աղբյուրների տվյալներով, այսօր երկրում ամեն տարի սովից մահանում է 30-40 հազար մարդ: Սակայն դա այնքան էլ մեծ թիվ չէ: 90-ական թվականների կեսերին, մի քանի տարի տևած երաշտից հետո սկսվեց սովը. 4 տարվա ընթացքում սովամահ եղավ 3 մլն մարդ»: Ահա հենց այս ու նմանատիպ ստերով էլ կազմակերպում են տեղեկատվական շրջափակում Հյուսիսային Կորեայի շուրջ` թույլ չտալով, որ ճշմարտությանը հասու դառնա մարդկանց: Հյուսիսային Կորեայում, իրոք, գործում է մթերքների բաշխման քարտային համակարգ: Բայց, ինչպիսի՞: Վերցնենք, օրինակ, նրանց օրաբաժնի հիմնական ուտելիքը` բրինձը: Յուրաքանչյուր չափահաս հյուսիսկորեացու օրական հասնում է 700 գ, երեխային` 300 գ բրինձ: Եկեք փորձենք` մեկ օրվա ընթացքում ուտել այդքանը: Ում հաջողվի դա անել, նա կարող է միանալ «ԿԺԴՀ¬ում տիրող սովից» սարսափահար եղածների շարքերին: Նույն համամասնությամբ է հաշվարկված քարտով տրամադրվող մյուս սննդատեսակները, և շատ «դեմոկրատական» երկրների ժողովուրդներ կերազեին ունենալ նման երաշխավորված ապրուստ: Սակայն 90-ականները երկրի համար իսկապես էլ շատ ծանր ժամանակներ էին: Մի քանի տարի տևած սարսափելի երաշտից, դրան հաջորդած ծանրագույն ջրհեղեղներից հետո ԿԺԴՀ¬ն մի ամբողջ տասնամյակ աշխարհից պարենային օգնություն էր ընդունում: Պարենի համաշխարհային կազմակերպությունը 10 տարվա ընթացքում շուրջ 1,7 մլրդ դոլարի օգնություն է տրամադրել ԿԺԴՀ¬ին: Բայց ահա արդեն 2005¬ի դեկտեմբերի 15¬ին Associated Press¬ը հաղորդում էր. «ՄԱԿ¬ի ՊՀԿ աշխատակիցներին չհաջողվեց համաձայնություն ստանալ Հյուսիսային Կորեայից` շարունակելու պարենի մատակարարումը այդ երկրի բնակչությանը: Ծրագրի ներկայացուցիչների խոսքերով, հյուսիսկորեական կառավարությունը հայտարարեց, որ երկիրն այլևս չի զգում հրատապ հումանիտար օգնության կարիք և որ իրենց բավարարում է հավաքած սեփական բերքը»: Առանց մեծ ճիգեր գործադրելու կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, երբ այս կամ այն երկրի կառավարություններն աշխատում են ամեն կերպ ինչ¬որ բան կորզել համաշխարհային կառույցներից կամ գերտերություններից: Սակայն մեկ ձեռքի մատներն անգամ շատ կլինեն` թվարկելու համար այն երկրների կառավարությունները, որոնք ունակ են հրաժարվելու տրամադրվող անհատույց օգնությունից: Հետախուզված նավթային պաշարներ ԿԺԴՀ¬ում չկան: Էներգիայի պակասը զգալի չափերի է հասնում (ինչն ինքնին վկայում է աշխատող և զարգացող տնտեսության մասին): Դրա 50 %¬ը արտադրում են ջերմաէլեկտրակայանները, մնացած 50 %¬ը` հիդրոէլեկտրակայանները: Բոլոր հույսերը կապված են գազոգրաֆիտային ռեակտորների սկզբունքով միջուկային էներգետիկայի զարգացման հետ: Արհեստականորեն հրահրելով միջուկային հարցը, ԱՄՆ¬ը աշխատում էր որքան հնարավոր է բորբոքել կրքերը կապված «ծանր» ջրի, ռազմական պլուտոնիումի և միջուկային զենքի հետ: Երբ նրանց ճակատային գրոհը ձախողվեց, ԿԺԴՀ¬ն բացեիբաց, առանց որևէ դիվանագիտական հնարքի առաջարկեց. «Եկեք նստենք բանակցութ յունների սեղանի շուրջ և քննարկենք այդ հարցերը»: Ամերիկացիներն անմիջապես համաձայնեցին, և արդյունքում ստորագրվեց միջպետական համաձայնագիր այն մասին, որ ամերիկացիները կտրամադրեն «թեթև» ջրի վրա հիմնված տեխնոլոգիա և տեխնիկական աջակցություն ցույց կտան ատոմակայան կառուցելու համար: Սահմանվեց նաև շինարարության ժամկետը. այն պետք է ավարտվեր 2003 թ.: Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, ամերիկացիները պարտավորվել էին ԿԺԴՀ¬ին մատակարարել 500 հազար տոննա մազութ, և հենց իրենք էլ առաջարկեցին այդ գումարի կեսը հատկացնել ԱՄՆ¬ի պետական բյուջեից: Կոնգրեսականներն ընդվզեցին, սակայն և պահանջվող գումարը դրվեց հյուսիսկորեացիների տրամադրության տակ: «Հազարապատիկ կրկնված սուտը սկսում է ընկալվել որպես անբեկանելի ճշմարտություն». այս սկզբունքով աշխարհին ներկայացվող Հյուսիսային Կորեայի քաղաքական պատկերը, կարծում եմ, դեռևս երկար կգերիշխի համաշխարհային հիմնական լրատվական գործակալությունների հաղորդագրություններում: Բայց այսօր արդեն պարզապես անհնար է ծնկի բերել հյուսիսկորեացիներին: Ուզի, թե չուզի` Արևմուտքը ստիպված է լինելու հաշտվել, որ այդ հպարտ ու անկոտրում մարդիկ ապրելու են այնպես, ինչպես միայն իրենք են ուզում: Այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքական ամենաբարձր իշխանության կրողը կշարունակի իրականացնել երկրի հիմնադիր և երկարամյա առաջնորդ Կիմ Իր Սենի պատգամը` «Խոնարհվեք ժողովրդին, ինչպես արեգակին»:

Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ