Հեռախոսագրեր ահաբեկչության վայրից «Ես դեռ ողջ եմ»


16-ամյա Ջուլի Բրեմենսը եղել է նույն ճամբարում և նույն պահին, երբ ոստիկանի համազգեստով ահաբեկիչ Բրեյվիկը հարձակվել է անմեղ երեխաների վրա ու սպանել նրանցից 68¬ին: Իր տեսածի մասին աղջիկը հեռախոսագրերով պատմել է մորը: Վերջինս էլ հուսադրել ու խորհուրդներ է տվել դստերը, ում աչքի առջև գնդակահարվել են իր 5 ընկերները, իսկ ինքը փրկվել է հրաշքով: Շուրջ 2 ժամ տևած հեռակա` SMS¬ային այդ նամակագրությունից հատվածներ է տպագրել նաև Life News¬ը): Կարծում ենք` դա նաև մեր ընթերցողին կհետաքրքրի: ՋՈՒԼԻ ¬ Մայրիկ, ոստիկաններին ասա, որ պետք է շտապեն: Այստեղ մարդիկ են մեռնում: ՄԱՅՐԸ ¬ Ես հասկանում եմ, Ջուլի: Ոստիկանությունը գալիս է: Դու կարո՞ղ ես ինձ զանգահարել: Ջ. ¬ Չէ: Ոստիկաններին ասա, որ այստեղ ինչ¬որ աննորմալ է շրջում և գնդակահարում է մարդկանց: Նրանք պետք է շտապեն: Մ. ¬ Ոստիկանությունը գիտի. նրանք արդեն շատ զանգեր են ստացել: Ամեն ինչ լավ է, Ջուլի: Խնդրում եմ, կյանքի նշաններ ցույց տուր ամեն 5 րոպեն մեկ: Ջ. ¬ Լավ: Մենք վախենում ենք մեռնել: Մ. ¬ Ես շատ լավ հասկանում եմ, քեզ, թանկագինս: Մնա թաքստոցում, ոչ մի կերպ մի շարժվիր: Ոստիկանությունն արդեն գալիս է` եթե դեռ չեն եկել: Դու տեսնո՞ւմ ես որևէ մեկին. ո՞վ է վիրավոր կամ սպանված: Ջ. ¬ Մենք թաքնվում ենք լեռներում: Մ. ¬ Լա´վ է: Ես պապիկին խնդրե՞մ, որպեսզի նա իջնի և վերցնի քեզ` երբ ամեն ինչ վերջանա: Կարող ես մտածել: Ջ. ¬ Այո: …Ես սիրում եմ քեզ` չնայած, որ ժամանակ առ ժամանակ մենք վիճում ենք: Ես խուճապի մեջ չեմ, թեև շատ սարսափելի է: Մ. ¬ Գիտեմ, թանկագինս: Մենք նույնպես քեզ շատ սիրում ենք: Դու դեռ կրակոցներ լսո՞ւմ ես: Ջ. ¬ Չէ: Մ. ¬ Իսկ ինչ¬որ մեկը որևէ բան ասո՞ւմ է: Պապիկն արդեն գալիս է: Ջ. ¬ Ոստիկանությունն արդեն այստեղ է: Մ. ¬ Այդ մարդը, որ կրակում է, ոստիկանի համազգեստով է: Զգույշ եղիր: Հիմա ի՞նչ է կատարվում: …Դու կարո՞ղ ես խոսել: Ջ. ¬ Չէ: Նա դեռ կրակում է: Մ. ¬ Ջորջենը լողալով ափ է դուրս եկել. ես հենց նոր խոսեցի նրա հոր հետ: Բոլոր հեռուստաալիքները միայն հրաձգության մասին են խոսում: Զգո´ւյշ եղիր: Երբ կարողանաս` գնա ցամաք: Ջ. ¬ Ես դեռ ողջ եմ: Մ. ¬ Շնորհակալ եղիր և աղոթիր դրա համար: Ջ. ¬ …Մեր գլխավերևում ուղղաթիռներ են պտտվում: Մ.¬ Ուրեմն քեզ հետ ամեն ինչ կարգի՞ն է: Ջ. ¬ Նրանք մարդիկ են փնտրում ջրի մեջ. մեզ դեռ չեն գտել: Իսկ նորություններով ի՞նչ են ասում:… Նրան հենց նոր բռնեցին: