ԹՈՒՐՔԵՐԸ ԹԱՔՑՆՈՒՄ ԵՆ ՀԵՏՔԵՐԸ


Ինչպես հաղորդում են որոշ աղբյուրներ` հենվելով իրական տեղեկատվության վրա, թուրքական իշխանությունները վերացրել կամ խեղաթյուրել են իրենց արխիվներում պահվող Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերը: Այս մասին նշվում է նաև լիբանանյան «Ջումհուրիա» թերթում լույս տեսած Wikileaks-ի գաղտնի փաստաթղթում: Այդ փաստաթուղթը նոր լույս է սփռում պատմական իրողությունների վրա և միաժամանակ բացահայտում արխիվները բացելու թուրքական պատրաստա կամության պատճառները: 2004թ. հուլիսի 12-ին թվագրված 04ISTANBUL1074 փաստաթղթում ներկայացվում են Ստամբուլում ԱՄՆ-ի հյուպատոսության գրառումներում տեղ գտած թուրք և օտարերկրյա պատմաբանների` Հայոց ցեղասպանության թեմայի առնչությամբ մեկնաբանություններն ու վկայությունները: Փաստաթղթում նշվում է, որ հայ-թուրքական հաշտեցման ճանապարհին հիմնական արգելքը հանդիսանում է Հայոց ցեղասպանության թեման և նրա ընդունումը Թուրքիայի կողմից: - Հայկական Սփյուռքի կողմից իր դատի առնչությամբ իրականացվող պայքարն է´լ ավելի հզոր թափ է հավաքում: Սփյուռքի ձեռքում կան բազմաթիվ վկայություններ և փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացվել է ոչնչացման ծրագրված քաղաքականություն… Իր հերթին Թուրքիան հրապարակել է իր թեզը պաշտպանող մի շարք փաստաթղթեր, որոնց համաձայն` ի պատասխան հայկական հրոսակների կողմից մուսուլման թուրքերի դեմ իրականացված հարձակումների, տեղահանվել են հարյուր հազարավոր հայեր, որոնք ճանապարհին մահացել են հիվանդությունների, ավազակների կողմից իրականացված հարձակում ների հետևանքով,- նշվում է Wikileaks_ի գաղտնի փաստաթղթում: ԱՄՆ հյուպատոսարանի գրառումներում քննարկվում է նաև հայ և թուրք ժողովուրդների ինքնության թեման: - Հայկական կողմն ինքնության հետ կապված որևէ խնդիր չունի, սակայն թուրքերի ինքնության պահպանման հարցը շատ ծանր վիճակում է: Այն անփոփոխ վիճակում է գտնվում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Աթաթուրքի ժամանակաշրջանից իր վեր: Նույնիսկ այսօր առկա է այն ընկալումը, որ եթե իշխանություններն ընդունեն հայերի դեմ իրականացված որևէ սխալ, ապա դա հարցականի տակ կդնի երկրի սահմանները, ինչպես նաև կթուլացնի Թուրքիայի մոտեցումը փոխհատուցում վճարելու հայերի պահանջներին,- գրված է փաստաթղթում: Հայ և օտարազգի պատմաբանները նշում են, որ թուրքական իշխանությունները տարիներ շարունակ խոչընդոտներ են ստեղծում արխիվների ազատ ուսումնասիրութ յան հարցում` թաքցնելով այն փաստերը, որոնք վկայում են Թուրքիայի` ցեղասպան պետություն լինելու մասին: Մասնավորապես Միչիգանի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Գևորգ Բարդակչյանը բազմիցս դիմել է ԱՄՆ-ի մի շարք պաշտոնյաների` նրանց ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ իրեն 70-80-ական թվականներին արգելել են ուսումնասիրություններ իրականացնել թուրքական արխիվներում: Թուրքիայի ազգային արխիվի տնօրեն Յուսուֆ Սաենայը ԱՄՆ հյուպատոսարանում հայտարարել է, որ արխիվների ուսումնասիրության համար անհրաժեշտ է արտգործնախարարության թույլտվությունը: Իսկ հայ հետազոտողների բողոքները նա բացատրել է այն հանգամանքով, որ Երևանի և Անկարայի միջև գոյություն չունեն դիվանագիտական հարաբերություններ: Ահա այսպես են կամենում թուրքերը ոչ միայն խոչընդոտել արխիվների հետ հայ պատմաբանների ծանոթացմանը, այլև լուծում են մի շարք քաղաքական հարցեր: Մասնավորաբար` կամենալով թաքցնել նաև բազմաթիվ փաստաթղթեր, որոնք վերաբերում են Թուրքիայում հայերի ունեցվածքին, բանկերում և ապահովագրական ընկերություններում նրանց ձևավորած հաշիվներին: Թուրք պատմաբան Հալիլ Բերքթայը նշում է, որ իր երկրում գրանցվել է Հայկական հարցի վերաբերյալ արխիվային փաստաթղթերի «մաքրման» երկու փորձ: Մի շարք թուրք բարձրաստիճան զինվորականներ 1919թ. խոստովանել են, որ պատմական ճշմարտության խեղաթյուրման առաջին փորձը տեղի է ունեցել 1918թ.` նախքան «դաշնակիցների կողմից Ստամբուլի օկուպացիան»: Երկրորդ փորձը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նախկին նախագահ Թուրգութ Օզալը մտածում էր արխիվները բացելու մասին: Բերքթայի խոսքով` այդ գործողությունն իրականացվում էր պաշտոնաթող գեներալների և դիվանագետների կողմից, որոնց գլխավորում էր Իրաքում Թուրքիայի դեսպան Նուրի Մուհարրեմ Բիրգին: Հալիլ Բերքթայը տեղեկացնում է նաև, որ մի անգամ թուրք դեսպանը կիսվել է իր հետ արխիվային փաստաթղթերի մաքրման գործում իր «հաջողությունների» մասին` ասելով. - Ես իրոք մորթեցի հայերին: Թուրքիայում ամերիկյան գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Տոնի Գրինվուդն ԱՄՆ հյուպատոսարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ինքն արխիվում հետազոտություն իրականացնելիս տեսել է, թե ինչպես են թուրք զինվորականները հատուկ ստուգում անցկացնում: - Որոշ թուրք պատմաբաններ պնդում են, որ արխիվներում նաև այսօր շարունակվում է հայկական արխիվային փաստաթղթերի մաքրման գործընթացը,- նշվում է ԱՄՆ հյուպատոսության գրառումներում: Հայ պատմաբանները բազմիցս են նշել, որ թուրքական կողմը ձգձգելով արխիվների հասանելիության հարցը, ըստ էության զբաղված է դրանց ոչնչացմամբ: Այս հայտարարությունները հաճախ հերքվել են թուրքական կողմից: Ժողովրդավար և արդարամիտ երևալու մտԹՈՒՐՔԵՐԸ ԹԱՔՑՆՈՒՄ ԵՆ ՀԵՏՔԵՐԸադրությամբ` որոշ քաղաքական առաջնորդներ պնդել են, թե իրենք պատրաստ են հենց հիմա հայերին թույլ տալ ծանոթանալու արխիվներին: Սակայն այժմ արդեն ակնհայտ է դառնում, որ արխիվները հետևողականորեն «մաքրվում» են` այսպես ջնջելով իրականությունը:

Պատրաստեց Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆԸ