ԻՆՔՆԱՄԱՔՐՎՈ՞ՒՄ ԵՆ


Վերաձևավորված ԿԸՀ¬ի ղեկավարությունը սկսել է որոշակի միջոցներ ձեռնարկել կառույցի վարկը բարձրացնելու ուղղությամբ: Ասում են, թե այնտեղ հիմա առաջնահերթվում է երկու հիմնական նպատակ. հնարավորինս բարձրացնել ԿԸՀ¬ն ևս 7 տարի ղեկավարել պատրաստվող Գարեգին Ազարյանի հեղինակությունը (ում անունը մշտապես ընտրակեղծիքների հետ է կապվում) և հաճոյանալ այն քաղուժերին, որոնք այսօրվանից արդեն արդար ընտրությունների երաշխիքներ են հրամցնում հանրութ յանը: Հավաստիացվում է, որ հենց վերջիններիս ներքին կարգով առաջարկվել է ընտրական հանձնաժողովների իրենց ներկայացուցիչներին բոլորովին նոր մարդկանցով փոխարինել, քանի որ նման գործընթացների մասնակցելու հների փորձն այնքան մեծ է, որ նորանոր ընտրակեղծարարություններ չմոգոնելու և չկիրառելու այլ երաշխիք ԿԸՀ¬ն չունի: - Տեղամասային հանձնաժողովներում բոլորը բոլորին արդեն ճանաչում են,¬ իր առաջարկի հրատապությունը նաև այսպես է հիմնավորել Գ. Ազարյանը: