ԱՇՈՒՆԸ` ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ


Արտահերթ ընտրությունների կազմակերպման նախադրյալներ, ինչպես նախկինում` հիմա էլ չկան: Բայց երևի ՀԱԿ¬ի` արտահերթի միալար պահանջների ազդեցությամբ առանձին կուսակցություններ առաջիկայում նախընտրական շտաբներ ձևավորելու որոշումներ են կայացրել: Բնականաբար, ընտրազանգվածի հայացքը գերազանցապես հառված է կոալիցիոն երկու գործընկերներին (ՀՀԿ, ԲՀԿ) և ՀԱԿ¬ին: Ու նրանց համար առանձնապես էական չէ ընտրության ժամկետը: Սակայն առկա է սկզբունքի խնդիրը, որը եթե ՀՀԿ¬ԲՀԿ¬ի պարագայում լիովին արդարացված է, ապա ՀԱԿ¬ի դեպքում` արտահերթ ասվածը սոսկ ինքնահաճության է նման: Ավելին, ՀԱԿ¬ին մոտ կանգնած աղբյուրները վստահեցնում են, որ մասնավոր զրույցներում Կոնգրեսի ղեկավարները արտահերթ ընտրություններն այնքան էլ իրատեսական չեն համարում: Այնպես որ, արձակուրդային կարճ դադարից հետո, հատկապես ընտրությունների հիմնական ֆավորիտներ 3-4 քաղուժերին իսկապես թեժ աշուն է սպասվում: