ԱՇԽԱՐՀՈՒՄ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ


Բեն Լադենի «ոչնչացումը» և ԱՄՆ արտաքին քաղաքականության որոշակի միտումների փոփոխության խորապատկերին էր, որ օրեր առաջ տեղի ունեցավ նորվեգական ողբերգությունը: Արդեն շատ վաղուց աշխարհում ոմանք, հարցեր լուծելու և քաղաքական ուղղվածություններ փոխելու լավագույն միջոց են դիտարկում ահաբեկչութ յունը: Նորվեգացի Անդերս Բրեյվիկը ևս ահաբեկչությունն էր ընտրել միջոց` արտահայտելու իր քաղաքական դիրքորոշումներն ու հրապարակելու իր մանիֆեստը: Ի՞նչ կապ ունի Բրեյվիկի իրագործած ահաբեկչությունը իրաքյան դեպքերի հետ: ԲՐԵՅՎԻԿՆ իր «քաղաքական մանիֆեստում» առաջնային էր համարել պայքարը մահմեդականության և բազմամշակութայնության դեմ: Ի՞նչ է սա նշանակում: Սա այն թեզն է, որի մասին չբարձրաձայնելով, այնուհանդերձ լուրջ քննարկումներ են վարում եվրոպական երկրները` ամեն կերպ խոչընդոտելով մահմեդական տարրի տարածմանը: Իսկ այդ տարրը տարածվում է նպատակասլաց կերպով, արագորեն` արդեն իր շոշափելի ներկայությունը հաստատելով եվրոպական բազմաթիվ երկրներում: Այսօր Գերմանիայի Դաշնային հանրապետությունում մահմեդականների թիվն անցնում է 7 միլիոնից, որից հինգ միլիոնը թուրքեր են: Մահմեդական տարրն իր ներկայությունն է հաստատել նաև Ֆրանսիայում, ուր իսլամիստների թիվը հասնում է 3 միլիոնի: Անգլիայում մահմեդականների թիվը մոտենում է 5 միլիոնի սահմանին: Սա նշանակում է, որ բնական աճի առումով այսօր հետընթաց արձանագրած եվրոպական ազգերն արդեն իսկ տանուլ են տալիս մահմեդականներին, որոնք սկսել են գրավել Եվրոպան` քանակական ձեռքբերումները վերածելով նյութականի: Այս համատեքստում բնավ էլ պատահական չէ, որ Թուրքիան ձգտում է դեպի Եվրամիություն: Դառնալով Եվրամիութ յան և Եվրապառլամենտի անդամ` Անկարան կունենա տեղերի մեծամասնությունը` կապված իր երկրի բնակչության քանակից: Հենց այս հանգամանքները հաշվի առնելով է, որ Ֆրանսիան, ապա նաև Գերմանիան ամեն կերպ խոչընդոտում են Թուրքիայի մուտքին Եվրամիություն: Նորվեգացի ահաբեկիչն իր «մանիֆեստում» դատապարտելով Թուրքիային որպես ցեղասպան պետության` պահանջ է դրել վերադարձնելու գրավված տարածքները հայերին և հույներին, չճանաչելու այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսը: Բրեյվիկի գաղափարների մեջ համամարդկային մոտեցումներ կան: Մասնավորաբար ընդունելի է այն, որ նա գրում է հայերի, հույների և ասորիների նկատմամբ ցեղասպանություն իրականացրած Թուրքիային պատժելու, նրան երբեք Եվրոպա չթողնելու մասին: Սակայն այս ամենը հօդս է ցնդում, երբ գնահատվում-քննվում է նրա հանցագործությունը, որը 80-ից ավելի անմեղ երիտասարդների կյանք խլեց: Ինչու՞ իր գաղափարները մարդկությանը հասանելի դարձնելու համար նա ընտրեց այս ոճրագործությունը, ինչու՞ սպանեց իր հայրենակիցներին, ովքեր որևէ աղերս չունեին բազմամշակութայնութ յան տարածման հետ: Իհարկե, հանդես գալով դատարանում և չընդունելով իր մեղքը` նա հայտարարում էր, որ հենց նմանօրինակ երիտասարդական հավաքներն են նպաստում մահմեդականության տարածմանը: Սակայն սա արդարացում չէր: Այսօր արդեն ոմանք Բրեյվիկի թիկունքում տեսնում են ուժերի, երկրների և պետությունների: Արդեն իսկ աներկբա է, որ նա գործել է ոչ մենակ. անմարդկային սպանդն իրականացնելիս նրա հետ եղել են ուրիշները ևս, որոնք աջակցել ու օգնել են նրան: Բայց սա միայն երևույթի քրեական կողմն է, ինչը հեշտ կլինի ապացուցել ու հաստատել, չնայած նորվեգական արդարադատությունը չի նախատեսում հետաքննություն. դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից այլևս հետաքննություն չի իրականացվում: Բայց առավել հետաքրքրողը երևույթի քաղաքական կողմն է, որով, կարծում ենք, շահագրգռ ված են մի շարք տերություններ: Արդեն շրջանառության մեջ է մտել այն վարկածը, թե ահաբեկչության և ոճրագործության կազմակերպիչն ու պատվիրատուն Իսրայելն է, որը կամենում է Եվրոպայում ստեղծել անհավասարակշիռ վիճակ, իրար դեմ հանել քրիստոնյա և մուսուլման աշխարհները: Սա այդ պետության գործելաձևի բաղադրիչն է, սակայն այստեղ միայն այս միտումը չէ: Ահաբեկչություն իրականացնելով աշխարհի ամենախաղաղ և փոքրաթիվ բնակչություն ունեցող թագավորությունում, կազմակեր պիչներն ու մտահղացման հեղինակները, բնականաբար կամեցել են լարվածության կենտրոնը Արևելքից տեղափոխել Եվրոպա: Ավելին, Օսլոյում հնչած կրակոցները ազդանշան են` սկսելու հավատի պատերազմ տարբեր կրոնների և մշակույթների միջև` փորձելով կանխել Եվրոպայի մահմադականացումը: Ուրեմն, մի շարք գերխնդիրներ են դրվել կատարված ոճրագործության հիմքում` որքան էլ այն իրականացնողներից միայն մեկի անունն է հայտնի և ով ստանձնել է կատարվածի պատասխանատվությունը: Այս ամենը վկայությունն է այն իրողության, որ աշխարհում նոր իրավիճակ է ստեղծվում, որ ոմանք նախապատրաստում են երրորդ համաշխարհային պատերազմը` ձգտելով դրա հիմքում դնել կրոնական հակամարտությունները: Առաջին համաշխարհային պատերազմի շարժառիթը Ֆրանց Ֆերդինանդի սպանությունն էր, որ թաքցրեց շատ ավելի կարևոր հայեցադրույթներ` աշխարհի վերաբաժանումն արդարացված համարելով: Երկրորդ աշխարհամարտը սանձազերծող ֆաշիստական Գերմանիան ձգտում էր համաշխարհային տիրապետության: Իսկ ահա երրորդ համաշխարհայինը հրահրողները կամենում են նրա հիմքում դնել «սրբազան պատերազմի» գաղափարը, ինչի ազդակներն առկա էին արդեն Աֆղանստանի և Իրաքի գնդակոծությունների ժամանակ, ինչի «մոդելն» ԱՄՆ-ը կամենում է իրականացնել Իրանի Իսլամական հանրապետությունում: Սակայն այստեղ կան սխալ հաշվարկներ. Աֆղանստանում և Իրաքում ծայր առած պատերազմական գործողությունները համաշխարհային պատերազմի չհանգեցրեցին, Արևելքում տեղի ունեցող հեղափոխական գործողությունները ևս չտարան դեպի պատերազմ: Նշանակում է` նորվեգացի ահաբեկչին «օգտագործելով»` այդպես էլ ահաբեկչության նախաձեռնողները չկարողացան հասնել իրենց նպատակների իրագործմանը: Սակայն նրանց հաջողվեց ձևավորել մի նոր իրավիճակ, որի զարգացումները կարող են դառնալ չափազանց կարևոր և կամ` ճակատագրական: Կմոռացվի Բրեյվիկի անունը, բայց նոր գոյավորվող իրավիճակները նոր անուններ ասպարեզ կհանեն:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ