Հա՞ որ...


Վազգեն Խաչիկյանի գլխավորած կոռուպցիոն բուրգի բացահայտման արդյունքում խնայվող միջոցները նպաստների ու կենսաթոշակների բարձրացմանը չեն ուղղվելու: Բայց ահա 2013¬ից 4 հազար դրամով աճելու են նպաստները, 2,5 հազարով` կենսաթոշակները: Եթե մեր երկիրը սոցիալական բարեկեցության բարձր մակարդակով առանձնանար, տրամաբանական կլիներ ակնկալել, որ բացահայտված կոռուպցիոն գրպանումները պետք է ծառայեցվեն միմիայն բյուջեի համալրման կարևորագույն նպատակին: Սակայն բնակչության անապահով խավերին տրամադրվող միջոցներն առանց այն էլ գնաճային մրցավազքին համարժեք չեն, և «մեռած հոգիների» համար նախատեսված գումարները կարելի էր թեկուզ միանվագ օգնության տեսքով բաշխել կարիքավորներին: Ավելին, բացահայտված յուրացումները պետք է որ հետ գանձվեն: Այսինքն` հենց միայն այս տարվա «ավելցուկով» գալիք տարի հնարավոր էր թոշակ¬նպաստների փոքրիշատե բարձրացում: Գուցե դեռ ուշ չէ, և այս ուղղությամբ մտածողներ կլինեն: Մանավանդ` բյուջետային քննարկումներն աշնանն են սկսվելու: Եթե ոչ Կառավարությունը, ապա մեր ազգընտիրները նեղություն կտա՞ն իրենց` այս կարգի հարցեր բարձրացնել: Չէ՞ որ շուտով կենսաթոշակառուները նորից «սիրելի ընտրող» են դառնալու: Այնպես որ` մտածե´ք, պատգամավորացու երեսփոխաններ