ՄԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՆՈՐ ԷԼԻՏԱՐ Է ԿԱՌՈՒՑՈՒՄ


Էլիտար բնակարանաշինության մեջ մեծ ձեռքբերումների հասած Սամվել Մայրապետյանն այժմ էլ 12 հարկանի նոր շենք է որոշել կառուցել մայրաքաղաքի Տերյան 23, 25 և Լալայանց 37 շենքերի հարևանությամբ: Թույլտվության հեղինակը Կենտրոն վարչական տարածքի ղեկավարությունն է: Շատերն են պնդում, որ այս թույլտվութ յունը կարող է զրոյացվել, որովհետև խախտված են քաղաքաշինական շատ նորմեր. շենքը կառուցվելու է մանկական խաղահրապարակի և կանաչ տարածքների հաշվին: Սակայն իրազեկ աղբյուրները հավաստեցին, որ քաղաքապետ Կարեն Կարապետյանը դեմ չէ շենքի կառուցմանը և հանձնարարել է` բնակիչներին փոխզիջումային տարբերակ առաջարկել: