ԻՍԿ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ՄՇՈՒՇՈՏ Է


Կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել պրոռեկտոր Շահեն Շահինյանը, ով համարվում է բուհի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանի սանիկը և ռեկտորի ամենահավանական թեկնածուն: Սակայն, ինչպես հավաստեցին իրազեկ աղբյուրները, Կոնսերվատորիայում շատերն այլևս չեն կամենում ենթարկվել Սմբատյանի կամքին և որոշել են, որպես այլընտրանք, առաջադրել պրոռեկտոր Ռուբեն Ավետի Տերտերյանի թեկնածությունը` անգամ նամակ հղելով երկրի Նախագահին: Մեզ հետ զրույցում Ռ. Տերտերյանը հաստատեց այս լուրը` միաժամանակ հավելելով, որ անկախ իր մտադրություններից և իրեն պաշտպանող խմբի կեցվածքից ու վճռականությունից` կառավարման խորհրդին արդեն «բլիթներ են բաժանել»` պաշտպանելու Շահեն Շահինյանի թեկնածությունը: