ՀԱՎԱՆԱԿԱՆ ՓԱԿՈՒՂԻ


Մանկապղծության մեջ մեղադրվող սփյուռքահայ գործարար Սերոբ Տեր¬Պողոսյանի դատավարությունը թեև փակ դռների հետևում է ընթանում: Սակայն հավանական է, որ գործով անցնող բոլոր վկաները չհարցաքննվեն: Քննության անկողմնակալությունը պահպանած լինելու հույսով սկզբից ևեթ որոշվեց դատավարությունը մայրաքաղաքից հեռու` Լոռու մարզում կազմակերպել: Այսուհանդերձ, Ս. Տեր¬Պողոսյանից տուժած ախթալացիները խուսափում են ներկայանալ դատավարությանը` սեփական անձը տհաճ խոսակցությունների թեմա չդարձնելու նկատառումով: Գործի քննությանը տեղում հետևողները հավաստիացնում են, թե շատ հավանական է, որ դատավորն առաջիկայում վկաների չներկայանալու պատճառով փակուղային իրավիճակում հայտնվի` չկարողանալով նույնիսկ նիստեր հրավիրել: