ՏԻՏԱՆ` ԱՌԱԺՅՄ ՄԻԱՅՆ ԱՆՈՒՆՈՎ


Հայտնի օլիգարխ Մ. Բաղդասարովը որոշել է անվանափոխել և վերազինել իրեն պատկանող բենզալցակայանները: Նրա «Միկան» առաջիկայում կվերանվանվի «Տիտան»: Սակայն նոր անունը հազիվ թե բովանդակությանը համապատասխանի և Մ. Բաղդասարովին օգնի վազանցել շուկայի առաջատարներ «Ֆլեշին» և CPS¬ին: Գործարարը վերջերս տված իր ասուլիսներից մեկում դժգոհում էր, թե բենզինը սկսել է շատ վատ վաճառվել, և նույնիսկ մեծահարուստների «Ջիփ»¬երն են հիմա գազով աշխատում: Ասում են, թե նշված ասուլիսից հետո օլիգարխի որոշ մերձավորներ կարողացել են նրան հակառակն ապացուցել: Պարզապես տարիներ շարունակ օլիգարխն այնքան անտարբեր է գտնվել իր ընկերության բարի համբավը պահպանելու հարցում, որ ինքնահոսի թողնված կառույցն աստիճանաբար վառելիքի շուկայի երկրորդական դերակատարներից է դարձել: Այնպես որ` դժվար է ասել, թե «Տիտան» դարձած «Միկան» ինչպես է վերագտնելու կորսված հեղինակությունը