«Նախապայմանը ունկնդրի սերն է»


- Ձեր կյանքում ի՞նչը վճռորոշ դարձավ և շրջադարձեց, վերափոխեց կյանքի ընթացքը£ - Կյանքը լի է անակնկալներով. սովորաբար պետք է պատրաստ լինել£ Ընտանիքս այն մեծ ու հզոր ուժն է, որ մեզ կյանքի հնարավոր փորձությունները դիմակայելուն պատրաստեց£ Արվեստի հանդեպ սերն արյան մեջ է լինում£ Մայրս մանկավարժ է£ Երբ ուսանում էր Գյումրու մանկավարժական ինստիտուտում, նրան նկատում է Թաթուլ Ալթունյանը£ Մայրս հրաշալի է երգում£ Իհարկե, նա չընտրեց այդ ճանապարհը, բայց երգ-երաժշտության հանդեպ սերը փոխանցվեց մեզ£ Պատանեկության տարիներին քանդակել էի սովորում, հետո 8-9¬րդ դասարաններում սկսեցի լրջորեն զբաղվել երաժշտությամբ. կիթառ նվագել սովորեցի£ Արդեն ինձ կլանել էր երաժշտությունը, բայց միաժամանակ լրջորեն զբաղվում էի սպորտով£ Հետո ընդունվեցի Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ£ Երգ-երաժշտության հանդեպ սերն ինձ տարավ «Այո» ամենամյա երգի մրցույթին£ Այդ ժամանակ էր, որ հանդիպեցի Արթուր Գրիգորյանին£ Մրցույթը շրջադարձեց կյանքիս ուղին£ - Սկզբնական շրջանում Ձեր երգացանկից առանձին երգեր ընդունվեցին միանգամից. շնորհիվ իրենց կատարողականության ու երաժշտականության` դրանք հիշվեցին£ Ի՞նչ սկզբունքով եք ընտրում երգերը, որպեսզի ունկնդրի հոգում խորը դրոշմվեն£ - Ամեն մի երգ պահանջում է մոտեցման ձևեր£ Երգը պետք է հոգեհարազատ լինի, այնուհետև պետք է կարևորել` ինչ նպատակ ունի£ Երգի ճիշտ մատուցումն է որոշում տվյալ երգի ճակատագիրը£ Այն երգերը, որոնք հոգեհարազատ են, քոնն են, և ամենահաջողվածն են դառնում£ Պետք է ասեմ` բոլոր երգերը չէ, որ հաջողություն են բերում երգչին£ Որպես կանոն, պատմություն ունեցող երգերը դեմք ունեն, ավելի հիշվող են, բայց նաև ամեն երգ իր ծնունդը, իր պատմությունը, իր պատճառն ունի£ - Ինչպե՞ս եք զուգահեռում կյանքն ու բեմը£ Երբևէ հիասթափություն ունեցե՞լ եք£ - Սիրում եմ իրատեսորեն նայել կյանքին` գնահատելով և° մեկը, և° մյուսը£ Ընտանիքն ինձ համար սրբություն է… Անշուշտ, ստեղծագործական կյանքը ենթադրում է վերելքներ ու վայրէջքներ, այլ հարց է, թե իրավիճակից ինչպես կարելի է դուրս գալ£ Ահա այստեղ է, որ օգնության են շտապում մարդու էությունն ու փորձը£ Ինձ համար կարևոր են ձեռքբերումները, հաջողությունները£ Կյանքում եղել են հիասթափություններ, որոնք ծանր եմ ապրել£ Երբեմն ճիշտ չընկալվելուց և նման այլաբնույթ երևույթներից հետո հասկանալի է դառնում, որ ամեն ինչի պատրաստ պետք է լինել£ Եթե երգիչը չի կարողացել ձեռք բերել ժողովրդի սերը, համակրանքը, ապա ի վերջո նա կսպառվի որպես երգիչ£ Ամեն անգամ, երբ լսում եմ երկրպագուներիս անկեղծ խոսքերը, հասկանում եմ, որ դեռ շատ անելիքներ կան£ Երբեմն ճիշտ կանգառները տանում են ինքնաքննության, ստեղծագործական հաշվետվության£ Շուտով երրորդ ձայնասկավառակը կհանձնեմ ունկնդրիս դատին£ Մի փոքր հրաժարվել եմ լատինաամերիկյան ռիթմից£ Չպետք է վախենալ փոփոխություններից, եթե, իհարկե, ցանկալի ու ընդունելի են£ - Արդյոք չի՞ արժեզրկվել «աստղ» բառը, ինչը իսկապես կոչում կարող էր լինել լավագույն արվեստագետի համար£ - Ոչ միայն£ Նաև «արվեստագետ, ձեր երգարվեստը» բառերը հաճախակի ենք լսում£ Ինձ տհաճ է£ Թող ասեն սիրված երգիչ, հեղինակ¬կատարող, որոնք ավելի պարտավորեցնող ու հարազատ են, քան վերոնշյալ բառերը£ Ժամանակը պետք է իրավունք տա արվեստագետ կոչվելու համար£ Երբեմն մեկ, երկու տարվա երգչին ասում են` «ձեր երգարվեստում»… Ի՞նչ երգարվեստ եթե անհատը ստեղծագործական ուղի դեռ չունի, չի կարող զգույշ չլինել նման բառերից, կոչումներից… Ես սիրով ու պատասխանատվությամբ հաշվի եմ նստում իմ ունկնդրի հետ. պետք է անկեղծ լինել նրա հանդեպ£ Ներքին կուլտուրան պետք է էությունից բխի, իսկ բնավորության գծերը, որոնք ժառանգականության գրված ու չգրված օրենքներով են, դաստիարակության արդյունք են` հետագայում դառնում են կենսակերպ£ Եվ ամենակարևորը` մրցանակաբաշխությունը, որքան էլ կարևոր լինի, չպետք է դարձնել ապրելակերպ£ Ցավոք, երբ փառքը կուրացնում է, եղած հաջողությունները սխալ են ընկալվում` անխուսափելի է դառնում փառքի վայրէջքը£ Պետք է անկեղծ լինել բեմում£ Հաջողության նախապայմանը ունկնդրի սերն է£ Իսկ նա սիրում ու գնահատում է ճշմարիտ արժեքները£

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ