Սիլվիոյի «տաշած քարերը»


 

Սեքս-սկանդալներով խայտառակված Բեռլուսկոնիի հռչակավոր «բունգա-բունգա» երեկույթների մասնակցուհիները հաջողությամբ շարունակում են իրենց առաջընթացը: Հետո՞ ինչ, որ Սիլվիոն այլևս չի պաշտոնավարում: Փոխարենը իր սիրո քրմուհիներին ժամանակին նա բավականաչափ փորձ ու ինքնավստահություն է տվել:

Նրա գիշերային թիթեռնիկներից Քյարա Դանեզեն ներկայում հավակնում է «Միսս Իտալիա» տիտղոսին, իսկ Սառա Տոմազին իր առաջին դերն է խաղացել պոռնոֆիլմում (գրել է inoPressΖ-ն):

Իտալիայի գեղեցկության թագուհու թագի համար պայքարող Դանեզեն նախկինում արդեն առաջին գեղեցկուհի ճանաչվել է` երկրի հյուսիսային Վալե դ&undefined;Աոստա մարզում: Հիմա արդեն նա բացեիբաց պատմում է, որ 18 տարեկանում իրեն գայթակղել են Բեռլուսկոնիի ամառանոցում` ասելով, թե ինքը հեռուստաղորդման փորձի է մասնակցում: Իսկ երբ տեսել է վարչապետի առջև մերկ պարող աղջիկներին, հասկացել է, որ դա ընդամենը ցոփ կերուխում է:

Հեռուստահաղորդավարուհի Սառան էլ Սիլվիոյի գինարբուքներում կուտակած փորձը որոշել է օգտագործել կինեմատոգրաֆում և գլխակորույս է իր իսկ առաջնախաղից: Նրա առաջին դերակատարումից հետո մամուլում կասկած է հնչել, թե Տոմազիի հոգեկանը կարգին չէ, ու դրա պատճառը թմրադեղերն են.

- Նա անկապ հարցազրույցներ է տալիս ու նույնիսկ հայտարարել է, թե պոռնոյում նկարահանվել իրեն ստիպել են մարսեցիները,- նշված է հոդվածում: