ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ


 

Վանաձորի քաղաքապետի թեկնածու իրավաբան Կարեն Թումանյանը հայտնվել է բավական ծանր վիճակում: Որքան ավելանում են հանդիպումներին մասնակցողները, այնքան շատանում են նախընտրական քարոզարշավի օրերին գրանցվող ապօրինությունները: Օրերս քաղաքի մի շարք փողոցներում պատռել ու գետին են թափել նրա լուսանկարներով պաստառները, իսկ մի շարք բակային հանդիպումների ժամանակ էլ հայտնվել են անսթափ վիճակում գտնվող մարդիկ և ահաբեկել ընտրողներին: Թե ովքեր են սադրում այս ամենը` դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ Կարեն Թումանյանը ոմանց սկսել է անհանգստացնել իր համախոհների թվով, ներկայացվող իրատեսական ծրագրերով: Անկուսակցական ու երիտասարդ թեկնածուի նախընտրական շտաբն այս օրերին անհանգստացած է, որ օրավուր կարող են մեծանալ ճնշումներն ու ապօրինությունները: Ինչպես Վանաձորից մեզ հաղորդեցին, բացի Կարեն Թումանյանից, ոչ ոք ակտիվ ու լայնածավալ քարոզչություն չի իրականացնում: Նրան համարում են քաղաքապետ Սամվել Դարբինյանի ամենաիրական մրցակիցը: