Գրոհայինները քիմզե՞նք են օգտագործել


Հյուսիսային Իրաքում տեղակայված ամերիկյան զինծառայողները հարձակման են ենթարկվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից: Եվ, ամենայն հավանականությամբ, օգտագործելով քիմիական զենք` իպրիտ:

CNN հեռուստաընկերության տեղեկատվական աղբյուրի տվյալներով` Մոսուլից ոչ հեռու գտնվող ամերիկյան և իրաքյան զինվորական հենակետերում կրակոց է հնչել. ենթադրվում է, որ կրակող զենքը լիցքավորված է եղել քիմիական նյութերով:

Տեղազննումից խորացել է կասկածը, իսկ արդեն առաջին փորձաքննությունը հիմնավորել է, որ օգտագործվել է իպրիտ (հաղորդել է ՏԱՍՍ-ը): Զինամթերքն ուղարկվել է լաբորատոր ուսումնասիրության:

Արձակված արկի մեջ հայտնաբերված քիմիական նյութերը մաքրության ցածր աստիճան են ունեցել. ասել է թե` առանձնապես պիտանի չէին կարող լինել որպես մարտական թունավոր նյութեր: Զինծառայողներից ոչ մեկը չի թունավորվել, թեև, նախազգուշական նպատակներով ոմանք դեգազացման զննություն են անցել: (vesti.ru):