Սառը ջրի ևս 10 օգտակարություն


Նույնիսկ ամռան տապին նախընտրում ենք ոչ սառը ցնցուղը, թեև «սառը լոգանք», «սառը ցնցուղ» ասվածները պակաս գրավիչ չեն հնչում: Livein-ternet.ru-ում ներկայացված փաստարկները, երևի, կմղեն վերանայելու կենարար սառը հեղուկի հանդեպ մեր վերաբերմունքն ու սովորույթները:

ԸՆԴԴԵՄ ԸՆԿՃԱԽՏԻ.Եթե տառապում եք այս հիվանդությամբ, ինչ խոսք, ձեր առաջին անելիքը բժշկի դիմելն է: Մասնագետի ցուցումները կատարելուն, սակայն, չեն խանգարի նաև սառը ցնցուղները: Դրանք հեռացնում են տխրությունն ու ճնշվածությունը` նյարդային համակարգը կարգավորող մաշկի ռեցեպտորների շնորհիվ:

ՄԿԱՆՆԵՐԻ ՑԱՎԸ  հեռացնելու լավագույն միջոցներից է սառը, նույնիսկ սառցաջրի մեջ սուզվելը: Ֆիզիկական ծանրաբեռնումից հետո կենարար այդ հեղուկն օգնում է հանգստացնել տնքացող մկանները` 1-4 օրում:

ՓԱՅԼՈՒՆ ՎԱՐՍԵՐ.Այո, այո. ձեր մազերի փայլն ավելացրեք` լվանելուց հետո մազերը ողողելով սառը ջրով. մազերն ավելի փափուկ են դառնում, ամրանում են և փայլ ստանում:

ԻՄՈՒՆԻՏԵՏԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ.Հատկապես ցուրտ եղանակին ձգտում ենք տաք լոգանք ընդունել: Մինչդեռ շոգին թե ցրտին` մեր իմունային համակարգին օգտակար է սառը ջրից սկսելը: Այն խթանում է օրգանիզմում ցիտոկինների արտադրությանը. նյութեր, որոնք չափազանց կարևոր են վարակի անընկալունակության բարձրացման համար:

ԱՌՈՂՋ ՄԱՇԿ.Եթե ձեր մաշկն աստիճանաբար կորցնում է առաձգությունը, ուրեմն սկսեք լվացվել սառը ջրով: Տաք ջուրը չորացնում է մաշկը, սառը, ընդհակառակը, վերադարձնում է թարմությունը:

ԱՐՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆհամար ևս գերազանց միջոց է սառը լոգանքը: Սառը ջուրը թարմացնում է ողջ մարմինը, այդ թվում և` արյունատար անոթները:

ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ.Հետազոտությունները հաստատել են, որ սառը ցնցուղը խթանում է օրգանիզմում էստրոգենի և տեստոստերոնի արտադրմանը:

ԱՅՐՎԱԾՔՆԵՐԻ ԲՈՒԺՈՒՄ.Մաշկի այրվածք ստացած հատվածը հարկավոր է 10-15 րոպե (կամ` մինչև ցավն անցնելը) պահել սառը ջրի տակ: Կարելի է նաև թրջոց դնել, բայց` միայն սառը:

ԱԶԱՏՎԵԼ ԱՎԵԼՈՐԴ ՔԱՇԻՑ.Անհավատալի՞ է: Սակայն շատ հետազոտություններ ցույց են տալիս, որ սառը ջուրն օգնում է նիհարել: Սառը ցնցուղի տակ նյութափո խանակությունն արագանում է մինչև 550 %-ով` հանգիստ վիճակի համեմատ: Դրա արդյունքում էլ օրգանիզմն այրում է կալորիաները: Նույն արդյունքն է նկատվում նաև սառը ջուր խմելիս:

ՇՆՉԱՌՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ. Եթե դժվարանում եք խորը շնչել` կօգնեն սառը ջրով շփումները: Սառնությանը դիմադրելով` մարմինը փորձում է պահպանել իր ջերմությունը, և այդ հակազդեցության արդյունքում մեծանում է թթվածնի ներհոսքն օրգանիզմ: