Եվս 1000 լրտես


Բրիտանական ներքին հետախուզության ծառայությունը ծրագրել է մինչև 2020 թվականը աշխատակիցների քանակը ավելացնել ևս 1000-ով` դարձնելով 3500: Mi6 հետախուզության այս քայլի նպատակն ահաբեկիչների դեմ պայքարն է (գրել է The TiΗes-ը):

Գործակալների քանակի ավելացումը պայմանավորված է հնարավորինս ավելի շատ թվային տվյալներ ձեռք բերելու անհրաժեշտությամբ: Տվյալներ, որոնք օգտագործվում են սպառնալիքներն ու միջնորդներին հայտնաբերելու, կասկածյալներին ուշադրության կենտրոնում պահելու համար: Վերլուծաբանները պետք է «հավաքագրեն» համացանցի օգտատերերի, բջջային հեռախոսներից օգտվողների «թվային մատնահետքերը»:

Ինչպես նշել է ծառայության ղեկավար Ալեքս Յանգերը` թվային աշխարհը «սպառնալիք է, որովհետև ընդդիմախոսներն այդ հնարավորությունը կարող են օգտագործել` մեր գործունեության տեսանելի ապացույցը ստանալու համար: Դա նշանակում է, որ մեզ հարկավոր է ամբողջովին փոխել մեր աշխատաեղանակը» (գրել է Mir 24-ը):

Փաստորեն` ամենքի և յուրաքանչյուրի ամեն քայլափոխը, ամեն խոսքը լրտեսողներն ուրիշ լրտեսողներից են «պաշտպանվում»: