Սեռափոխություն` համացանցով


Այլասեռություն ասվածն այսօր ամենաուղղակի իմաստն է ձեռք բերել: Եթե հակառակ սեռի ներկայացուցիչ լինելը քեզ ավելի է դուր գալիս` գնա ու սեռափոխվիր. այդ քայլդ նույնիսկ ողջունողներ կլինեն: Հիմա դա կարելի է անել նաև համացանցի միջոցով: Բայց, այնուամենայնիվ, մի´ մոռացիր, որ բնությունն է որոշել քո արու կամ էգ լինելը. իսկ շեղումները միշտ էլ անցանկալի են, անիմաստ և անընդունելի: Մեկ խոսքով` անբնական, կամ` խոտոր:

Ահավասիկ` այլասեռումը ողջունողների հերթական նորարարությունը:

Նորվեգիայում սկսել է գործել օնլայն ծառայություն, որի միջոցով առանց վիրահատական միջամտության սեռափոխության դիմում կարելի է ներկայացնել:

Ինչպես հաղորդել է AssociΖted Press գործակալությունը` 6 տարեկանից մեծ ցանկացած նորվեգացի կարող է խնդրել` իրավաբանորեն իրեն տղամարդ կամ կին ճանաչել: Ի պատասխան համացանցային դիմումի` տվյալ քաղաքացուն ուղարկում են անհատական նոր համար` տիրոջ նոր սեռի գրանցմամբ: Այդպիսով` ավտոմատ կերպով փոփոխվում են նրա մյուս բոլոր փաստաթղթերը` անձնագիրը, վարորդական վկայականը, ծննդյան վկայականը և, իհարկե, վարկային քարտը:

Նախկինում իրենց, այսպես կոչված, գենդերային կողմնորոշումն օրինականացնելու համար այլասեռվողները պարտավոր էին այդ քայլի անհրաժեշտությունը հիմնավորող փաստաթղթեր ներկայացնել: Ավելին, նրանցից պահանջվում էր ոչ միայն բժշկական և հոգեբանական հետազոտության ենթարկվել, այլ նաև` երկարատև հորմոնալ թերապիա: Այդուհետ միայն կանացիացող տղամարդիկ կամ արուացող կանայք կարող էին վիրահատվել (տեղեկացրել է Life.ru-ն): Հիմա արդեն ամեն ինչ դյուրին է ու վիրտուալ: Եվ Նորվեգիայի 250 բնակիչ արդեն դիմում է ներկայացրել: Ընդ որում` նրանցից 9-ըանչափահաս են: