Ահաբեկչությունների սպառնալիք Թուրքիայում


Դժբախտաբար հիմա թուրքական համարվող Ադանա քաղաքում առկա Ամերիկայի քաղաքացիներին Միացյալ Նահանգների գլխավոր դեսպանատունը նախազգու շացրել է ահաբեկչության սպառնալիքի մասին: Դիվանագիտական ներկայացուցչության կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն` հյուպատոսարանը «կոնկրետ և հավատընծա տվյալներ» է ստացել ահաբեկիչների հավանական ակտիվության մասին` ուղղված Ադանայում գտնվող ամերիկյան հյուրանոցների դեմ:

Այս շաբաթ ԱՄՆ Պետդեպարտամենտը Ամերիկայի քաղաքացիների համար նախազգուշացում էր հրապարակել` Թուրքիա մեկնելու վտանգավորության մասին (հիշեցրել է ՏԱՍՍ-ը):

Պետդեպն առժամանակ առաջ որոշում է կայացրել Ադանայի հյուպատոսարանում աշխատող և Իզմիր գավառում քաղաքացիական ծառայության մեջ գտնվող ամերիկյան դիվանագետների ընտանիքների «հարկադրված տարհանման» վերաբերյալ: Հետո դիվանագետների ընտանիքների անդամներին թույլատրել էին վերադառնալ:

Հիմա նորից սպառնալիքը սաստկացել է: