Թրամփին վախեցրել են


Վերջնագծին մոտենալով` նոր թափ է հավաքում նախագահական մրցարշավն Ամերիկայում: Եվ ոչ միայն թեկնածուների, այլ նաև ընտրողների շրջանում: Յուրաքանչ յուրն ի´ր ձևով է փորձում սատարել նախընտրելի թեկնածուին` հավառակորդին թուլացնելու մղումով: Օրինակ, հրեա տատիկ-պապիկները սպառնացել են մեռնելուց հետո վերակենդանանալ, եթե հաղթի հանրապետական Դոնալդ Թրամփը: Նրանց այս «սպառնալիքների» տեսահոլովակն արդեն թողարկել է Bend the Arc Jewish Action կազմակերպությունը:

Իսկ սպառնալիքն ուղղված է ոչ թե ուղղակիորեն նախագահացու Դոնալդին, այլ իրենց իսկ թոռներին, եթե նրանք քվեարկեն Թրամփի օգտին: Տարեց այդ մարդիկ իրենց համար խորշելի այդ միլիարդատիրոջը համեմատում են Հիտլերի հետ (տեղեկացրել է Advertising Age-ը):

- Մենք չենք ցանկանում կրկնությունն այն բանի, ինչը եղել է Գերմանիայում` 1940-ականներին: Այդպիսի անցյալը վերակենդանացնելը վտանգավոր է,- ասում են թոշակառուները: