Ուխտագնացություն դեպի Էրգիր


Ջավախքի Սաթխա գյուղում է բնակվում իր ողջ էությամբ հայրենի հողին ու ջրին կապված Ալբերտ Ներսեսի ԻՍՈՅԱՆԸ: Մարդ, ով փորձում է ինչ-որ կերպ փարատել իր կարոտը Հայաստան երկրի հանդեպ: Պատմական հայրենիքի ճշմարտություններին հաղորդակից լինելու մղումը սրբազան ուխտագնացության տեսքով տարավ նրան Արևմտյան Հայաստան` Էրզրում, Վանա լիճ, Ղարս, Անի, ապա` Արցախ, Ծաղկաձոր, Երևան... Արդյունքում լույս տեսավ «Ուխտագնացություն դեպի Էրգիր» գիրքը, որը նաև կարծես ալբոմ լինի, քանզի այն ամենը, ինչ շարադրված է տեքստում, իր արտացոլումն է գտել պատկերային տեսարաններով: Ա. Իսոյանի գիրքը մարմնավորումն է հայրենիքի անցյալ ողբերգության, ընդհանրապես հայրենասիրության, հարազատ եզերքի հանդեպ նվիրման ու կարոտի: Գիրքը տպագրվել և հրատարակվել է Ա. Իսոյանի մոսկվաբնակ զավակների և թոռնիկների հովանավորությամբ, ինչը յուրովի վկայում է նրա ընտանեկան ամուր արմատների մասին:

Արմինե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ