Կոկորդիլոսները Ֆրանկֆուրտի տոնավաճառում


Շուրջ 60 տարի անց է կացվում Ֆրանկֆուրտի ամենամյա գրքի միջազգային տոնավաճառը: Վերջին 15 տարիների ընթացքում Հայաստանը ևս պատշաճորեն է ներկայանում ցուցահան դեսին, ինչպես նաև մասնակցություն է ունենում աշխարհի տարբեր երկրներում անցկացվող գրքի միջազգային տոնավաճառներում: ՀՀ մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հրատարակչական գործի գործակալության պետ Էդվարդ Միլիտոնյանը ոգևորությամբ է հիշում 2005-ի մոսկովյան ցուցահանդեսը, որտեղ վերջին 2 տարում իր հրատարակած գրքերով Հայաստանն արժանացավ դիպլոմի: Ինչ խոսք, Հայաստանը այս տարի էլ մասնակցեց Ֆրանկֆուրտի, Մոսկվայի, Վաշինգտոնի, Փարիզի, Սալոնիկի ցուցահանդեսներին: Ի դեպ, Ադրբեջանը վերջին 10 տարիներին մասնակցություն չի ունեցել Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառին, սակայն, տեսնելով Հայաստանի ակտիվությունը, այս տարի ինչ-որ կերպ ապահովեց իր ներկայությունը, ինչը, ըստ ՀՀ հրատարակչության ասոցիացիայի նախագահ Վահան Խաչատրյանի, ընդամենը «ցեխ էր, հայհոյանք, անլուրջ մի բան»: Էդ. Միլիտոնյանը դրանք համեմատում է կոկորդիլոսների հետ: Եվ իրոք, դա հայհոյանք է ուղղված հայերիս դեմ, քանզի նրանք Գառնի, Գեղարդ և այլ հայկական պատմական հուշարձանները համարում են ադրբեջանական, մեզ էլ` ահաբեկիչներ: Վերջապես կարևորը ոչ թե ներկայությունն է կամ տաղավարի չափը, այլ ներկայացվող գրքի բովանդակությունը, որի միջոցով մենք հայերս ներկայացնում ենք մեր գաղափարախոսությունը, արտաքին քաղաքականությունը, մշակույթը: Վերջին 7-8 տարում Բաց Հասարակության Ինստիտուտի (ԲՀԻ) և ՀՀ հրատարակչության ասոցիացիայի ֆինանսավորմամբ և նախաձեռնությամբ 40 հայ հրատարակիչների հնարավո րություն է ընձեռվել մասնակցել աշխարհի տարբեր ցուցահանդեսներին: Սակայն ֆինանսական անապահովությունը շատ հրատարակիչների թույլ չի տալիս մասնակցել:

Արմինե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ