ՈՎՔԵ՞Ր ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱՆ ՍՈՑՔԱՐՏԵՐԻ ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՅԼ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ


Սահմանադրական դատարանի վերջերս կայացրած վճիռը` սոցքարտերի համակարգի պարտադիր ներդրման հակասահմանադրական լինելու մասին, լուրջ իրավական ու քաղաքական ապտակ է այս տխրահռչակ համակարգի ջատագով պատգամավորներին, նախարարներին ու այլոց, ովքեր իրենց գիտունների տեղ դրած սոցքարտերի ներդրմանն ընդդիմացողներին աղանդավորականներ կամ մի խումբ անգետներ էին որակում: Հայ Արիական Միաբանությունը «Ընդդեմ մարդկանց համարակալման» միավորման մյուս կազմակերպությունների հետ միասին մինչեւ վերջ պայքարեց սոցքարտերի անիմաստ ու անօրինական ներդրման դեմ եւ ի վերջո արդարությունը հաղթանակեց: Սահմանադրական դատարանի վճիռը հրաշքի պես մի բան էր մերօրյա իրականության մեջ, որը հույս է տալիս ակնկալելու, որ կպաշտպանվեն նաեւ Հյուսիսային պողոտայի, Բուզանդի փողոցի, Կոնդ թաղամասի, Դալմայի այգիների, «թափառող» բրոկերներից տուժած եւ նմանատիպ այլ կարգավիճակում հայտնված քաղաքացիների իրավունքները: Սակայն, մի հարց թերեւս մնում է առկախ: Ովքե՞ր են պատասխան տալու «Սոցիալական ապահովության քարտերի մասին» եւ «Անհատական տվյալների մասին» ՀՀ հակասահմանադրական օրենքների հաստատման ու ներդրման համար: Դաշնակցական սոցապ նախարար Աղվան Վարդանյանը, «հայրենասեր» գործարար Հրանտ Վարդանյանը եւ նման այլ «գիտուններ»` ի դեմս սոցապնախարարության որոշ կարկառուն աշխատակիցների, արդյո՞ք չեն պատրաստվում բացատրություն տալ իրենց լկտի պահվածքի համար ու ներողություն խնդրել այն մարդկանցից` ում աղանդավորական կամ անմիտ էին որակել… Հիմա ո՞վ են իրենք, եւ ովքե՞ր են այդ մարդիկ: Իսկ նրանք ինչու՞ են «հայրենասիրաբար» լռում, երբ ահաբեկվում, ծեծի ու ջարդի են ենթարկվում լրագրողներ եւ քաղաքական գործիչներ: Մենք ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին կոչ ենք անում ուսումնասիրել սոցքարտերի մասին հակասահմանադրական օրենքի ընդունման հարցը, քանզի կասկածներ ունենք, որ սա միջազգային մի շարք կառույցների հետ հակազգային դավադիր գործարք է, որում մի շարք մարդիկ մեծ գումարներ աշխատեցին` ազգին համարակալելով եւ ստորացնելով: ՀՀ Սահմանադրական դատարանին կոչ ենք անում վերանայել նաեւ սեռական փոքրամասնություններին, աղանդավորականներին ու անբարո այլ երեւույթներին (նաեւ հեռուստա-ռադիո հաղորդումներին) օրենքով իրավունքներ տալու հարցերը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին կոչ ենք անում առավելագույնս անել ՀՀ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու գործում: Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ