.,ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ,.


Շառը վամպիրների վրա են գցում Բժիշկները հայտնում են, որ «դրսից» ՕԵԿ-ին ներարկվող դոնորական արյունը չի համապատասխանում «ներքին վամպիրների» արյան կարգին: Տուժեց նաև սեքսը Ի լրումն բոլոր դժբախտությունների` Մ. Սահակաշվիլին զրկվեց նաև ռուս պուտանկաների «ծառայություններից»: Հարթեցման մեխանիզմ Ըստ քաղաքագետների` որոշ քաղաքական ուժեր, բոլոր ջանքերը գործադրելու են` ժողովրդի գլուխը հարյուր տոկոսանոց համամասնությամբ արդուկելու համար: Առը քեզ հա, համեմատություն Ողբամ զքեզ, Մարգրետ Թետչեր, եթե ՕԵԿ-ական աղմկարար ուսուցչուհին փորձում է համեմատվել քեզ հետ: Վաղն էլ «դեմ կտան» մանկապարտեզի դայակի: Ախ, այդ գայթաղկիչ «կարմիր խնձորը» Ըստ ամենայնի, հիմա էլ Դաշնակցությունն է փորձում կույս մնալով` հաճույք ստանալ: Ախր, մեր ժամանակներում կուսությունը հնացած «կատեգորիա» է, հաճույքը` հավերժական: Եվ հետո, հարյուր տարեկանն անց ՀՅԴ-ի ինչի՞¯ն է պետք «կուսությունը»: Ընտրակաշառքը` որպես ուղիղ ճանապարհ Ոնց գցում-բռնում ես, Հայաստանի բարգավաճման միակ ճանապարհը ամեն տարի ընտրություններ անցկացնելն է: Աղքատ գյուղացիները մշտապես ջուր ու սերմացու ստանան, աղքատ քաղաքացիները` ալյուր ու բրինձ: Էլ չհաշված` ամռանը` Սևանում լողանալու հաճույքը: Երկիրը նե՞ղ է, երկինքն` անսահմա՞ն Եթե հավատալու լինենք վերջերս հնչած սենսացիոն հայտարարությանը, թե կործանված A 320 ինքնաթիռում տեղի է ունեցել փոխհրաձգություն, ապա կարելի է արձանագրել հետևյալը: Հայտնի ֆիլմի հերոս Օստապ Բենդերը ստիպված էր «գործել» ոչ միայն ցամաքում, այլև ջրում: Իսկ մեր «գողականները» հաշիվներ են պարզում ոչ միայն երկրի վրա, այլև` երկնքում: Դատապարտված են «անկանոն» շարժման Ինչքան էլ նորանոր շարժումներ են ձեռնարկում Հայաստանի ընդդիմադիր ուժերը, միևնույն է, վերջնարդյունքում ստացվում է բրոունյան շարժում: Կարեն Դեեմիրճյանը ապահովել է հաղթելու ժառանգականությունը Եթե Կարեն Դեմիրճյանը տղա թոռ ունի, ապա այդ ժառանգը անպայման մի օր հաղթելու է ՀՀ նախագահի ընտրություններում:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ