Կինոաստղը` միանձնուհի


«Մոսկվան արցունքների չի հավատում», «Կառնավալ» և հանրաճանաչ մի շարք այլ կինոնկարներից հայտնի կինոաստղ Իրինա Մուրավյովան վաղուց չի երևում հանրությանը: Նրա արվեստի երկրպագուներին անհանգստացրել է արտիստուհու լռությունը, բայց պատճառն իմանալով` կինոսերները պարզապես ցնցվել են զարմանքից: Իրինա Վադիմովնան դարձել է խիստ հավատացյալ և ամբողջովին վերափոխվել է: Այնքան է փոխվել, որ հասարակության առջև հայտնվելը համարում է չափազանց անվայելուչ արարք: Բնականաբար` ժամանակակից կինոյում նկարահանվել չի ցանկանում. մինչ հիմա խաղում էր միայն Փոքր թատրոնում, որտեղից նույնպես պատրաստվում է հեռանալ: Նա կամենում է… միանձնուհի դառնալ: Երբ լրագրողները հետաքրքրվել են այդպիսի որոշման պատճառներով, Մուրավյովան հակիրճ թվարկել է` տառապանքները, տանջանքը, վիշտը և հոգու ամայությունը: Ասում են` նա առողջական լուրջ խնդիրներ ունի և մխիթարվում է միայն` եկեղեցի այցելելով: Դա նրա համար կյանքի նոր իմաստ է: Իսկ բեմում ավելի շատ ամոթ է զգում, քան ուրախություն: