Ճապոնական աղբակույտը լողում է դեպի ԱՄՆ


Մարտի 11¬ին Ճապոնիայում տեղի ունեցած ցունամիից հետո, Խաղաղ օվկիանոսում կուտակված միլիոնավոր տոննաներ աղբի ու շինությունների կտորտանքների հետագիծ են արձանագրել գիտնականները: Ըստ կանխատեսումների` 2 տարի հետո այդ աղբակույտը կհասնի Հավայան կղզիներ, իսկ 3 տարուց` Ամերիկայի արևմտյան ափեր (գրել է The Daily Mail¬ը): Հետազոտություններն իրականացնում են Հավայան համալսարանի խաղաղօվկիանոսյան ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի մասնագետները: Նրանց գնահատմամբ` ցունամին ողողել է միլիոնավոր տոննաներով ջարդոն` հեռուստացույցներ, սառնարաններ, կահույք և այլն: Դրանցից 20 միլիոն տոննան այժմ լողում է օվկիանոսում: Նիկոլայ Մաքսիմենկոն և Յան Հեֆներն ի սկզբանե հետևել են լողացող աղբի հետագծին, սակայն` - Չէինք կամենում խուճապ հրահրել: Բայց մարդիկ պետք է գիտենան, թե ինչի կարող են բախվել,¬ ընդգծել է Յան Հեֆները: Սկզբնական շրջանում օվկիանոսում նույնիսկ ամբողջական տներ ու ավտոմեքենաներ են լող տվել: Հիմա արդեն խոշոր իրեր գրեթե չկան` բացառությամբ նավակմախքների: Մանր իրերն, իհարկե, ավելի արագ են տեղաշարժվում: Ամերիկայի արևմտյան ափերի բնակիչների բախտից` ամբողջ աղբն իրենց մոտ չի կուտակվի. դրա մի մասը «կճանապարհվի» Ալյասկա կամ հետ կգնա օվկիանոս` շնորհիվ հսկայական ջրապտույ տի: Արդյունքում` Ճապոնիայից դուրս եկած աղբը կհամալրի այն հսկայական աղբի «աշխարհամասը», որն արդեն գոյացել է Խաղաղ օվկիանոսում ու նույնիսկ անվանում ունի` «Խաղաղօվկիանոսյան մեծ կեղտաբիծ»: Ոմանց գնահատմամբ` այդ աղբաբծի չափերը կարող են հավասարվել մի քանի նահանգների մակերեսին: Ոմանք էլ ավելի հոռետես են. կարծում են, թե այդ աղբակույտը կարող է գերազանցել ԱՄՆ¬ի ողջ տարածքը: Ղուրանն այրող քարոզիչը որոշել է Հրապարակայնորեն Ղուրանն այրելուց հետո, ճանաչում ձեռք բերած քարոզիչ Թերրի Ջոնսն անցյալ շաբաթավերջին հայտարարել է, որ որոշել է հավակնել Ամերիկայի նախագահի պաշտոնին: Այդ հայտարարությունը նա հնչեցրել է ֆլորիդական WOKV ռադիոեթերում: Պահպանողական արժեքների քարոզիչ բողոքական քահանան նախագահ առաջադրվելու իր ցանկությունը բացատրել է նրանով, որ չի վստահում Հանրապետական կուսակցության ներկա հավակնորդներին: Վերջիններս, ըստ Ջոնսի` լիովին անկեղծ չեն ընտրողների հետ: Թեկնածուացուն նշել է, որ նախընտրական իր ծրագրում ներառելու է այնպիսի կետեր, ինչպիսիք են` պետական ծախսերի կրճատում, Միացյալ Նահանգների տարածքից ապօրինի ներգաղթյալների արտաքսում, ինչպես նաև արտասահմանյան ռազմական գործողություններին մասնակից բոլոր ամերիկյան զինվորների տունդարձ: Քահանան նախ գրավոր ուղերձ է տարածել, որով հայտարարել է, թե ԱՄՆ¬ն օրական 4 միլիոն դոլար ավելի է ծախսում, քան կարող է իրեն թույլ տալ: UPI գործակալությունը տեղեկացրել է, որ Ջոնսի ներկայացրած ծրագրում ոչինչ չի ասվում իսլամական աշխարհի հետ ամերիկյան հասարակության փոխհարաբերությունների մասին: Հիշեցնենք, որ ֆլորիդացի ավետարանական քարոզիչը հանրաճանաչ դարձավ 2011¬ի մարտին, երբ իր համախոհների հետ հրապարակայնորեն այրեց Ղուրանի մեկ օրինակ` հարուցելով Միացյալ Նահանգների ու աշխարհի այլ երկրների մուսուլմանների ցասումը: Ապրիլին Թերրի Ջոնսը փորձել էր նույն արարքը կրկնել Դետրոյթի մերձակայքում գտնվող ամերիկյան խոշորագույն մզկիթի մոտ: Սակայն դատախազության միջնորդությամբ` դատարանը կանխեց նրա այդ քայլը` առաջիկա 3 տարիներին նրան արգելելով մոտենալ մզկիթին: