Ա˜յ քեզ որակ


Վեց տարի վերակառուցելուց հետո վերջապես բացվել է աշխարհահռչակ Մեծ թատրոնը: Բայց ընդամենը մի քանի ժամ անց թափվել են բոլոր դեկորները` վնասելով բեմի բանվորներից մեկին: Վերջինս կրծքավանդակի կոտրվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց (տեղեկացրել է ՀԼԸ ծՏՉՏրՑՌ¬ն` վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբուրը): Կատարվածի պատճառը դեռ հայտնի չէ: Այդուհանդերձ, Մեծ թատրոնի բացման արարողությունը կայացել է: Նույնիսկ տեղի ունեցածը չի խանգարել, որպեսզի նախագահ Դմիտրի Մեդվեդևը վստահություն հայտնի, որ նորոգված թատրոնն անթերի է, տեխնիկապես արդիականացված ու դրանով հանդերձ պահպանել է իր ոգին և բազմամյա ավանդույթները: