ՕԵԿ-ԻՆ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ


Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների և ՕԵԿ խմբակցության միջև լուռ դիմակայություն է ստեղծվել: Լրագրողները հարցեր չեն ուղղում բրիֆինգին ներկայացող ՕԵԿ պատգամավորներին, նրանք էլ վիրավորված լրագրողների այդ մոտեցումներից` չեն ներկայանում պարտադիր համարվող բրիֆինգներին: Ստացվում է, որ իրար չեն սիրում... ՕԵԿ-ում, ինչպես տեղեկացնում են մեր իրազեկ աղբյուրները, այս ամենը վերագրում են ինչ-որ ուժերի հուշումների և թելադրանքների, մինչդեռ լրագրողներն էլ ասում են, որ չեն ուզում ամեն անգամ լսել միևնույն նախադասություններն ու մտքերը... Այսինքն, լրագրողները «տեքստային» թարմացում ու նորացում են սպասում, իսկ ՕԵԿ-ը երևի դեռ նոր «սցենարներ» չի ստացել իր առաջնորդից: Ուրեմն, ճիշտ է պատգամավորների որոշումը` չներկայանալ ու չխոսել: