ԼՈՒԺԿՈՎԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՖԻԱՆ


Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովն արդեն մի քանի օր է` այցելում է քննչական մարմիններ և ցուցմունքներ տալիս իր գործունեության վերաբերյալ: Ըստ մեր ունեցած տեղեկություն ների, Լուժկովը պատրաստվում է ցուցմունքներ տալ նաև Մոսկվայի հայկական մաֆիայի մասին, որի հետ սերտաճած` նա ձեռք է բերել մեծ ունեցվածք ինչպես իր գլխավորած քաղաքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Հատկապես խոսվում է այն մասին, որ Լուժկովն ու մոսկովյան հայկական մաֆիայի ներկայացուցիչները սեփականություն ունեն Բաթումի սևծովյան քաղաքում և Հայաստանում, իսկ այդ ամենը ձեռք է բերվել, բնականաբար, «սև փողերով»: Հայաստանում Լուժկովին են պատկանում մի շարք համատեղ ձեռնարկություններ, հանգստյան տներ, ռեստորաններ, թանկարժեք խանութներ...