ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐՆ ԱՆՀԱՅՏ Է


Մայրաքաղաք Երևանում վերջերս գետնին հավասարեցված ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի արդեն նախկին տան տարածքում օր ու գիշեր տրակտորներ են հռնդում, ընթանում են եռուն շինարարական աշխատանքներ: Մենք փորձեցինք պարզել, թե ով է հանդիսանում ապօրինաբար զավթված տարածքի սեփականատերը: Ի զարմանս մեզ, թե´ Երևանի քաղաքապետարանում, թե´ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում չկարողացան հստակ պատասխան տալ կամ էլ պարզապես խուսափեցին... Մինչդեռ ոմանք այս տարածքը կապում են Երևանի արդեն նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի անվանը` ասելով, թե Կարապետյանի «բարձր հովանավորությամբ» է իրականացվում շինարարությունը...