Կեղծ թղթադրամներ` իրանցու մոտ 


 

Վերջին շրջանում իրավապահների կողմից մեր երկիր ժամանած օտարերկրացի քաղաքացիների մոտ հայկական կեղծ թղթադրամներ հայտնաբերելու փաստեր են արձանագր վել:

Այն տպավորությունն է ստեղծվում, որ Հայաստանում հյուրընկալված որոշ հյուրեր թյուր կարծիք ունեն մեր իրավապահների աչալրջության և զգոնության վրա, և նրանց թվում է, թե անգամ էժանագին տպիչներով կրկնօրինակված թղթադրամներն իսկականից մերոնք չեն տարբերի, իսկ իրենք էլ ինչպես ուզեն, կարող են ծախսել դրամները, մինչդեռ…

Օրեր առաջ, գիշերը ժամը 2.00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, կեղծ թղթադրամ պահելու կասկածանքով, Վարդանանց փողոցի թիվ 15 հասցեի տարածքից բերման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Սամադ Էսքանդարզադեին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 5 և 10 հազար անվանական արժողության թղթադրամները, որոնք արտաքին տեսքով և գույնով տարբերվում են իրական թղթադրամներից և անզեն աչքով էլ տեսանելի է, որ դրանք կեղծված են:

Հայտնաբերված թղթադրամներն ուղարկվել են փորձաքննության և փաստի առնչությամբ ոստիկանությունը հետաքննություն է սկսել: