ԱԶԱՏՎԵԼ ԵՆ... ՀԱՆՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ 


 

Գիտենք, որ մանկապարտեզների որոշ տնօրեններ թույլ են տալիս բազմաթիվ խախտումներ, որոնք էլ վերջին շրջանում սկսել են հայտնաբերել մայրաքաղաքի իշխանություն ները: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ մայրաքաղաքի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ մշտական ուշադրության տակ է մանկապարտեզներում երեխաների սննդի որակի ապահովումը: Նախորդ շաբաթ վերահսկողության վարչության հետ համատեղ անակնկալ ստուգայցեր են կազմակերպվել ավելի քան 20 մանկապարտեզում: Հանրակրթության վարչության պետի խոսքով, չնայած վերջին մեկ տարվա ընթացքում կատարված հսկողության արդյունքում արձանագրված դրական տեղաշարժին, այդուամենայնիվ, որոշ թերություններ դեռ կան: Հենց այդ թերությունները հաշվի առնելով էլ` աշխատանքից ազատվել են երկու մանկապար տեզի տնօրեն: 

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ