ԱՆԵՐՈՋ ԹԻԿՈՒՆՔՈՎ 


 

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը, որը, ըստ մի շարք ճարտարապետների հավաստիացումների, ոչ մի ճարտարապետական նախագիծ չի հեղինակել, վերջերս շատ մեծ ակտիվություն է հանդես բերում հանրային քննարկումներ կազմակերպելու հարցում: Եվ այդ քննարկումները հիմնականում իրականացվում են Հանրային խորհրդի շրջանակներում: Պարզվում է, որ նա Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի փեսան է, և աներոջ թիկունքով կարողանում է քննարկումներ նախաձեռնել ու ելույթներ ունենալ:

Իհարկե, շատ լավ է, որ ճարտարապետությամբ չզբաղվելով, Ճարտարապետաշինարարական համալսարանում դասախոս լինելով` նա ակտիվ մասնակցութ յուն է ունենում տարբեր լսումների, հարցեր է առաջադրում: Սակայն վատն այն է, որ Հանրային խորհրդում էլ վաղուց որդեգրել են մի սկզբունք, երբ հանրային նշանակության մի շարք հարցեր միտումնաբար անտեսվում կամ շրջանցվում են, իսկ ահա Վազգեն Մանուկյանի փեսայի ցանկացած նախաձեռնություն անմիջապես ձևավորում է հասարակական լսարան…