ՀԱ՞ ՈՐ... 


 

Ըստ պաշտոնական աղբյուրների, «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրով նախատեսված բյուջետային գումարներն արդեն սպառվել են: Մինչև տարեվերջ գործուղումներ իրականացնելու համար պահանջվում է ևս 12 մլրդ դրամ, որն այս պահին կառավարությունը չունի և մտմտում է կրճատումներ կատարել տարբեր սոցիալ-մշակութային նշանակության օբյեկտների շինարարության համար նախատեսված գումարներից:

Հետաքրքիր է, թե ու՞ր են այսքան գործուղվել մեր պետական պաշտոնյաները` նախարարները, փոխնախարարները, մարզպետները, տարբեր վարչությունների պետերը, որ հոկտեմբերի 30-ի դրությամբ բյուջեում այլևս փող չկար: Իհարկե, եթե մի քիչ հոգ տանենք ուսումնասիրել գործուղումները, կարող ենք ասել, թե ո՞ր պաշտոնյան ո՞ւր է մեկնել: Բայց դա չենք անում, որովհետև գիտենք, որ այդ գործուղումների մեծ մասն անպտուղ ու անարդյունավետ է, որ որոշ պաշտոնյաներ հեռախոսային կամ ինտերնետ կապից օգտվելու և հարցերը նաև այդ ճանապարհով լուծելու փոխարեն, գերադասում են այս կամ այն երկիրը գնալ, հանդիպումներ ունենալ ու... ձեռնունայն վերադառնալ: Կարևորն այն է, որ տարբեր երկրներ ու քաղաքներ են մեկնում, իրենց մտահորիզոնն են հարստացնում, ձեռքի հետ էլ սեփական բիզնեսի հարցերն են լուծում: