Վատթարագույն ծննդավայրը


Ծնվելու համար ամենավատ տեղը մոլորակի վրա ճանաչվել է Աֆղանստանը£ ՄԱԿ¬ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) տվյալներով` մանկական մահացության ամենաբարձր ցուցանիշն այստեղ է արձանագրվել. ծնված յուրաքանչյուր 1000 երեխայից` 257¬ը£ Ավելին, երկրի բնակչության 70 %¬ը զրկված է մաքուր ջուր խմելու հնարավորությունից£ Իր հերթին էլ «Թալիբան» շարժման մարտիկների ակտիվությունը վտանգում է միջազգային հումանիտար կազմակերպությունների աշխատանքն Աֆղանստանում, որի տարածքների 43 %¬ն անմատչելի է նրանց£ Այդպիսով անկարելիության չափ դժվար է, դիցուք` հակահամաճարակային պատվաստանյութ հասցնել բոլոր երեխաներին£ ՅՈՒՆԻՍԵՖ¬ի հաշվետու զեկույցում նշվել է, որ Աֆղանստանը վտանգավոր է հատկապես աղջիկների համար. թալիբների պահանջով նրանց արգելված է դպրոց հաճախել ու կրթություն ստանալ£ Եվ միայն վերջին 1 տարվա ընթացքում 317 հարձակում է կազմակերպվել ուսումնական հաստատությունների վրա` խլելով 124 երեխայի կյանք, 290¬ին էլ հրազենային վնասվածքներ պատճառելով£ (Reuters.)£