«Մի կտոր Հայաստան` Ձեր սեղանին»


Միշտ է այդպես եղել. մնայուն արժեքները ստեղծվել են ժամանակի թելադրանքով` առանց անհարկի աղմկարարության£ Ճիշտ այնպես` ինչպես «Հայադարանը», որը միանգամից իր գոյությունն ազդարարեց£ Ու ոչ միայն որպես մեր պատմության ամբողջական ու հակիրճ ամփոփագիր, այլև շարունակական մի սկիզբ, որն անհրաժեշտ հավելումների, առանձին ուղղություններով ծավալվելու օրինաչափ միտում ունի£ Ակնհայտ է, որ «Հայադարան» համահայկական նախագիծն իրականացնողներին առաջնորդողը հայրենասիրությունն է. մեր պատմության առանցքային դրվագները, այդ պատմությունը կերտող անհատներին նաև սերունդներին ճանաչելի դարձնելը£ Ակնածանքով ձեռքդ ես առնում գիրքն ու ճաշակով ձևավորված կազմը մեկեն գրավում է իր խոսունությամբ£ Մեր ազգային խորհրդանիշ Նռան պատկերը ասես միաձուլված է Հայաստան-Արցախ միասնականացած քարտեզի հետ£ Եվ ինքնատիպ այս «մուտքը» քեզ ուղեկցում է անչափ ծանոթ ու սիրելի մի աշխարհ, որը քոնն է ճակատագրով և որի մասին ուզում ես ավելին իմանալ£ Ու «Հայադարանն» ունի հուզող հարցերիդ սպառիչ պատասխանները£ Համահայկական այս նախագծի զարգացման գծով տնօրեն Գևորգ ՕՀԱՆՅԱՆԻ հետ զրույցի հիմքում էլ ակամա հայտնվեց այն մտահոգությունը, որ հասունացել է ակունքներից սնվելով ու ներկան ճիշտ ճանաչելով` գալիքին իրատեսորեն նայելու անհրաժեշտությունը£ - Տեղեկատվությունը հզոր զենք է, որից մենք ոչ միշտ ու ոչ լիարժեքորեն ենք օգտվում£ «Հայադարանը» հենց միտված է դրան` որպեսզի ամենքին ու յուրաքանչյուրին հասանելի լինի մեր հեռավոր ու մոտ անցյալի, ներկայի մասին տեղեկատվությունը, և, որ ամենակարևորն է` սովորենք ճիշտ օգտագործել փաստերը£ Նման հրատարակության ու ընդհանրապես, միասնական համահայկական տեղեկատվական դաշտ ստեղծելու անհրաժեշտությունը կար, և ուրախ եմ, որ հատկապես մենք առաջին ձեռնարկողը եղանք£ Բացի այդ, գաղտնիք չէ, որ ազգի, երկրի պատմությանը հետզհետե մոռացվելու վտանգ է սպառնում£ Մինչդեռ անցյալը մոռանալով` դժվար է գնահատել ներկան, առավել ևս` հավատալ ապագային£ Ու ազգային նկարագիրն ամբողջացնող փաստերը` սկսած Հայաստանի հնագույն պատմությունից, ներառված են «Հայադարան»-ում£ Փաստեր, որոնք հիմնավորում են, դիցուք, թե որքան մեծ է հայերի դերը` գրեթե ցանկացած պետության կայացման գործում£ Թերևս հենց այս ինքնաճանաչողական նպատակից էլ բխում է մեր 3¬րդ կարևորագույն խնդիրը. ճանաչելով հարգենք ինքներս մեզ ու այդպես ներկայանանք աշխարհին. քանի որ ունենք այդ իրավունքը` ի տարբերություն, թերևս, մեր ոչ բարեկամ պետությունների, որոնք իրենց մասին պատմություն են հորինում, ոչնչից տեղեկատվություն ստեղծում ու տարածում աշխարհով մեկ£ Հատկապես այս նպատակն ի սկզբանե մեզ հուշեց, որ «Հայադարանը» չի կարող մեկ լեզվի նախագիծ լինել£ Արդեն պատրաստ են և շուտով կհրատարակվեն դրա ռուսերեն ու անգլերեն տարբերակները£ Ի դեպ` նախատեսված է այն թարգմանել աշխարհում տարածում գտած բոլոր լեզուներով. ընդհուպ` թուրքերեն£ Թող կարդան, ճանաչեն£ Մենք իսկապես ասելիք ունենք աշխարհին£ Անչափ կարևորում ենք նաև Նախագծի գերնպատակներից ևս մեկը` ստեղծել համահայկական տեղեկատվական ամփոփագիր, որի աշխարհագրությունն անսահմանափակ է և միտված է հնարավորինս ամբողջական տեղեկատվություն տարածել Հայաստանի, Արցախի, Սփյուռքի հայկական բոլոր կառույցների գործունեության մասին£ Սա հնարավորություն կընձեռի, որպեսզի բոլորն իրար հետ կարողանան կապ հաստատել` առանց միջնորդի£ - Ի՞նչ սկզբունքով եք ընտրել տեղեկատվությունը, և ո՞րն է դրանց հավաստիության չափանիշը£ - Ձգտել ենք օգտվել սկզբնաղբյուրներից` «տեղեկատվությունը պետք է լինի հստակ» սկզբունքով£ Համագործակցում ենք Հայկական հանրագիտարանի, թանգարանների հետ£ Կամ, տվյալ տեղավայրի մասին տեղեկատվությունը ճշգրտում ենք քաղաքապետարանի, մարզպետարանի կամ պետական այլ ատյանի, իսկ պատմական տեղեկությունները` պատմության մասնագետների հետ£ Հնարավորինն արվում է, որպեսզի մատուցվող նյութը լինի հստակ, ճշգրիտ, հետևաբար նաև` արդյունավետ` բացառելով կողմնակալ վերաբերմունքը£ - Մեզ ծանոթ հանրագիտարաններից «Հայադարանը» տարբերվում է` նաև մերօրյա տեղեկագիր լինելով£ - Այո°, հրատարակված երկու հատորներից մեկը Հայաստանի պատմությունն է ներկայացնում, որը մենք անվանում ենք մեր երկրի այցեքարտ. մյուսը տեղեկատվություն է պետական մարմինների, գործարար աշխարհի, հայկական համայնքի և այսօր գործող տարբեր կառույցների մասին` նրանց հասցեներով, հեռախոսային համարներով£ - Ո՞ւմ կամ ո՞ր կազմակերպությանն եք պարտական` այս նախագծի կենսակոչման համար£ - Այն իրականացրել է «Գործարար տիեզերք» ՍՊԸ¬ն` ամենատարբեր ոլորտների բազմաթիվ մասնագետների հետ, ովքեր կազմակերպության անդամ չլինելով հանդերձ` պատրաստակամորեն իրենց նպաստն են բերել ծրագրին£ Նախագծի գլխավոր տնօրենն է Արմեն ԶԱՎՐԱԴՅԱՆԸ£ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ սա, եթե ոչ միակ, ապա եզակի այն ձեռնարկումներից է, որը միավորել է ամենատարբեր խավերի ներկայացուցիչներին` պետական ու քաղաքական գործիչներ, գործարարներ, սփյուռքահայ համայնքներ… Աջակիցները շատ են, ինչն էլ հուշում է, որ նախագծի նպատակները բոլորի սրտից են բխում£ Խոսքս միայն նյութական աջակցության մասին չէ. սրտացավ ընդառաջումների համար էլ շնորհակալ ենք£ Բայց նաև համատեղված մեր ջանքերի արդյունքն այսքան շոշափելի չէր լինի` առանց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, մոսկվաբնակ գործարար Լևոն Հայրապետյանի ֆինանսական, «Նոյան տապան» տպարանի, Հայկական հանրագիտարանի առարկայական օժանդակության£ - Ձեր մտահոգությունների շարքում ունե՞ք հնարավորինս մեծ լսարան «Հայադարան»-ին հասու դարձնելու ծրագիր£ Խոսքն հատկապես աճող սերնդի մասին է, որը բավական հեռացել է գրքերից£ - Անպայման, մտահոգվել ենք, որպեսզի իրենց սեղաններին բոլորն ունենան այս մի կտոր Հայաստանը` «Հայադարանի» տեսքով£ Մեր ծրագիրը արդեն տպագրված երկհատորյակով չի սահմանափակվում. անելիքները դեռ շատ են, և որքան դասակարգում ենք այդ անելիքները, որքան մասնավորեցնում ենք առաջնահերթությունները, այնքան ավելի նոր ծրագրեր են ծնվում£ Այդ թվում և` դպրոցականներին, երիտասարդությանը հասցեագրվելիք ձեռնարկումների առնչությամբ£ Բնականաբար, չենք անտեսել նաև ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունը. www.hayadaran.am կայքը նույնպես ծավալուն տեղեկատվության աղբյուր կարող է ծառայել հետաքրքրվողների համար£ Ավելին, այնտեղ տեղադրվող տեղեկատվությունը ավելի հաճախակի թարմացնելը և հարստացնելը ավելի դյուրին է, քան գրքերի վերահրատարակումը£ - Ի՞նչ կմաղթեիք ընթերցողին£ - Որպեսզի հետայսու բոլոր հանրագիտարաններում ու «Հայադարան»-ում ազգի ապրելիք դարերն արձանագրվեն միայն որպես երկրի բարգավաճման, նոր նվաճումների, խաղաղ արարումի և հայ զավակների տունդարձի պատմություն£