Հա՞ որ...


ԲԱԽՏՆԵՐՍ դարձյալ չի բերել£ Երբ խոսվում է մեր հանրապետությունում գների չհիմնավորված աճի մասին, ցանկացած համեմատություն, ցանկացած վիճակագրություն (որքան էլ այն իրականության մոտավոր արտացոլումը հանդիսանա) շատ արագ մեր գործարարների անկասելի ախորժակի մասին է վկայում£ Բարեբախտաբար (համեմատության մեջ, իհարկե) այս անգամ իրենց ախորժակով նրանք փոքր¬ինչ զիջեցին հետխորհրդային գործընկերներին£ Եվ արդյունքում, եթե դատելու լինենք օտար հետազոտողների ամփոփումներով, մենք մեր 3 տոկոսանոց գնաճի համար դեռ կարող ենք նաև շնորհակալ լինել£ Պարզվում է, որ ընթացիկ տարում ապրանքներն ու ծառայություններն ԱՊՀ երկրներից` Ուկրաինայում թանկացել են 10, Բելառուսում և Ռուսաստանում` 8-ական տոկոսով£ Վրաստանն, օրինակ, այս առումով մեր բախտակիցն է. ըստ ուսումնասիրությունների` հարևան երկրի համար նույնպես ճիշտ նույն 3 տոկոսանոց թիվն է արձանագրվել£ Իսկ, ասենք, Ադրբեջանում այս առումով զարգացումներն ավելի շատ են տեղավորվել ֆինանսատնտեսական ճգնաժամի` վաղօրոք կանխատեսվող մյուս հետևանքների շրջանակներում£ Այստեղ պարզվում է` փորձագետները գնանկում են արձանագրել£ Բայցևայնպես, այս հետազոտության պարագայում նույնպես հարցերից ամենակարևորը «օդից կախված» է մնացել. մեզ համար բազմիցս նախանշված 3 տոկոսանոց գնաճին մինչ այդ էլ որևէ մեկը չէր հավատում, քանի որ ցանկացած պահի ամենաանտեղյակ մարդն անգամ կփաստի, որ տարեսկզբից գները Հայաստանում ոչ թե 3, այլ մի քանի անգամ ավելի մեծ տոկոսներով են բազմապատկվել£ Եվ եթե այս «տրամաբանությունն» է գործել նաև նշված հետազոտությունն անցկացնելիս, ուրեմն նման թվերը բավական հեռու են` իրականութ յունը փոքրիշատե ճշգրիտ արտացոլած համարելու համար£ ՎԵՐՋԻՆ շրջանում թվերը կարծեք թե ոչ մի լավատեսական ցուցանիշ չեն արձանագրում£ Օրերս հայտնի է դարձել, որ ծխախոտ օգտագործող քաղաքացիների թվով աշխարհում առաջատար ներից ենք և երրորդ տեղն զբաղեցնելով` զիջում ենք միայն Ուկրաինային ու Հունաստանին£ Այ քեզ ռեկո¯րդ… Մեր առաջատար լինելու մասին իհարկե գիտեինք, բայց որ երկու բացառություն մեզնից առաջ թողնելով` հարյուրներին կշրջանցեինք, դա արդեն աներևակայելի էր£ Ճիշտ է, տարվա ընթացքում մի քանի անգամ ծխելու դեմ պայքարի միջազգային ու տեղական օրեր ենք հայտարարում, առողջ ապրելակերպի օրախնդիր դարձած թեման քարոզում, ինչ¬որ մարդիկ էլ այդ նպատակով դրամաշնորհներ են ստանում ու մսխում, բայց ծխախոտի շարունակաբար թարմացվող տուփերն ու այրիչները մարդկանց գրպաններից այդպես էլ չեն պակասում£ Իսկ այս պարագայում առաջատարների եռյակում լինելն ավելի մտահոգիչ է, քան, ասենք, գնաճի 3 տոկոսանոց ցուցանիշը£ Ի վերջո, ճգնաժամերը կանցնեն ու կգնան, հետևանքները կհաղթահարվեն, բայց կորսված առողջությունը վերականգնելն, ինչպես գիտենք, ավելի դժվար է, երբեմն էլ` անհնար£ ՀԱՐԱԶԱՏ ժողովրդի առողջության մասին ըստ երևույթին չեն մտահոգվում նաև Չինաստանի ղեկավարները£ Հենց այս պահին աշխարհի ամենաբազմանդամ երկրում միանգամից 24 ատոմակայան է կառուցվում£ Եվ չնայած նման կառույցներն այստեղ երևի թե այնքան շատ են, որ չինացիներն անգամ դժվարանում են մոտավոր թիվ նշել, բայց միաժամանակ հայտնի է նաև, որ ատոմակայանների թվով այս երկիրն աշխարհում առաջին հորիզոնականն է զբաղեցնում£ Եվ իրոք, մարդուն վնասելու ճանապարհով շահույթ ստանալու հազար ու մի ձև է գործում աշխարհում£ Պարզապես մի դեպքում դա գնաճով, մյուս դեպքում` ծխախոտի առատ տեսականիով ու գովազդով, երրորդ դեպքում էլ վնասակար ճառագայթների անխնա տարածմամբ է արտահայտվում£