ԶԵՆՔԸ Ի՞¯ՆՉ ՆՎԵՐ


Թե մեր երկրում մինչև հիմա որքան զենք է գնվել ու նվիրվել, թերևս այդպես էլ անլուծելի հանելուկ կմնա£ Մի բան պարզ է. օրինական թե զարտուղի ճանապարհներով ձեռք բերված զենք ու զինամթերք մեզանում այնքան շատ կա, որ մարդիկ, կամ ավելի ճիշտ` հասարակության ինքնակոչ արտոնյալները, շատ հաճախ մարտունակ բանակի լավ պատրաստված զինվորի նման են իրենց պահում£ Այն տարիներին, երբ միմյանց զենք նվիրելն անսպասելիորեն մոդայիկ էր դարձել, հարկ է կարծել, որ նման թանկարժեք ընծաներ հատկապես պաշտոնյաներն ու օլիգարխներն այնքան շատ են ստացել ու նվիրել, որ հիմա արդեն անզեն օլիգարխն իրեն անզեն զինվոր կարող է զգալ£ Այնպես որ, այս մարդկանց պարագայում թանկարժեք ատրճանակ չունենալը նույնն է, ինչ` օլիգարխ ասելով չպատկերացնենք նույնքան թանկարժեք ավտոմեքենա, առանձնատուն, շատ փող, թիկնազոր ու այլ նման հայտնի առանձնաշնորհներ£ Այսինքն, նշված և մյուս ճոխությունների շարքում զենքը պարզապես ավելի հիմնավոր կերպով է ամբողջացնում այս մարդկանց կենցաղն ու կերպարը£ Իսկ թե երբևէ բարի նպատակի չծառայող այդ առարկան օլիգարխների ինչի՞ն է պետք` նույնիսկ ասել չեն կարող. մի դեպքում` իրենք էլ չգիտեն, մյուս դեպքում` գիտեն, բայց ասելու բան չէ… Ու ինչպես նվեր ստացած ձիու ատամները չեն հաշվում, այնպես էլ այս դեպքում այնքան էլ նպատակահարմար չի համարվում ոչ նվիրատուի անունը տեղի¬անտեղի հոլովել, ոչ էլ «ձիու ատամները»` տվյալ դեպքում փամփուշտների պաշարը հաշվելն է աննպատակ£ Եվ արդյունքում զինամթերքն օգտագործելիս սրանք արդեն այնքան շռայլ են դարձել, որ, դիցուք, երևանյան վերջին վենդետան մեկ մարդկային կյանքի դիմաց ոչ թե մեկ¬երկու, այլ միանգամից երեսուն փամփուշտ խլեց£ Ժլատ (՞) չերևալու, հանկարծ ու գործը կիսատ չթողնելու մտավախությամբ մեր օրերի մարդասպանները խնայողության չեն ձգտում£ Իսկ եթե մտածենք, որ ամեն երեք փամփուշտը գուցեև մեկ մարդկային կյանք է արժենալու, ուրեմն նման «շռայլությունն» անկարելի է որպես կենդանական չգիտակցված դաժանություն չդիտարկել£ Ու շատ այլ արժեքների պես ձևախեղվել է հայտնի ճշմարտությունը` գրպանում պահվող զենքը չի կարող չվայրագացնել տիրոջը£ Բարեբախտաբար նորերս հայտնի դարձավ, որ գործադիրի որոշմամբ հետայսու սահմանափակվելու է զենք նվիրելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց թիվը£ Այս նախաձեռնությունը որքան էլ հասունացած, եթե չասենք, մի փոքր էլ ուշացած լինի, այդուհանդերձ, աներկբա է, որ ինչ¬որ նոր բան էլ պետք է մտածել` մինչև հիմա անխնա կերպով ձեռքից ձեռք անցած զինամթերքի անարգել գործածումը հնարավորինս գոնե նվազեցնելու ուղղությամբ£ Մեծ ակնկալիքներ ոստիկանությունից ունենալն այս դեպքում նույնպես անիմաստ է, զենք ունեցողների ողջախոհությանն ապավինելը` անհույս£ Հետևաբար նաև մի շարք օղակների ուժերն ու հնարավորությունները մեկտեղելով` հարկ է ինչ¬որ մեթոդներ գտնել` թվում է թե անսահման քանակությամբ սրա¬նրա նկուղում ու ավտոտնակում թաքցված անօրինական զենքն առգրավելու համար… Եթե գոնե մեր հայրենակիցների անօրինական զինապահեստները բեռնաթափվեն, մեծ է հավանականությունը, որ զենքի տեսակարար կշռի նվազեցումը համապատասխան արտահայտություն կգտնի նաև հրազենի գործադրմամբ կատարվող հանցագործություններն ամփոփող վիճակագրությունում£ Իսկ այդ չարիքի վրա սևեռվելու փոխարեն, զենքը լավագույն ընծա համարող օլիգարխներն ու պաշտոնյաները միմյանց նվիրելու շատ ավելի հետաքրքիր ու անվնաս իրեր կարող են գտնել£ Այս դեպքում հաշվի առնենք, որ ոչ միայն նվերը շարունակաբար կարժևորվի, այլև, որ ավելի կարևոր է` երբևէ մահաբեր հետևանքներ չի ունենա£