Ալլայի վարդագույն հարսանիքը


Պրիմադոնայի հաշվարկներով` ինքը Գալկինի հետ ապրել է 10 տարի: Ու մինչ լրատվամիջոցները տարածում են այս զույգի բաժանման մասին լուրը, Պուգաչովան մերձավոր ների համար տոնական շքեղ երեկույթ է կազմակերպել: Զույգն արդեն ապրում է նոր տանը, որը ժողովուրդը պալատ է անվանում: Որքան էլ որոշել են նեղ շրջանակով` միայն ամենամտերիմ ընկերների ու ազգականների հետ նշել «վարդագույն հարսանիքը», միևնույն է` մարդկանց աչքից աննկատ մնալ չի հաջողվել: Վաղ առավոտից նրանց տունն ուղղակի «լող է տվել» ծաղիկների ծովում: Ասում են` հարյուրավոր փնջեր է ստացել զույգը և ոչ միայն հրավիրվածներից: Իսկ երեկույթի մասնակիցներին ավանդույթի համաձայն` հյուրասիրել են վարդի գինիով և վարդի թանձրահյութով համեմված մսի կերակրատեսակներով: