Խաղագումար` անթաղ դիակին


Ռուսաստանի բուքմեյքերները վերջին օրերին նոր ծառայություն են սկսել. նրանք առաջարկում են խաղագումար դնել` Վոլոդյա Ուլյանովի մարմինը հողին հանձնելու համար (գրել է «Իզվեստիա»¬ն): Քանի որ այդ հարցը կարող է լուծվել միայն խորհրդարանի մակարդակով, խաղագումարը գրվում է հենց այդ որոշման վրա` կընդունի՞ Պետդուման նման որոշում, թե՞ ոչ: Չորս օրվա ընթացքում արդեն 2000 մարդ «գրազ է բռնել»: Առաջարկվող տարբերակները մի քանիսն են. Լենինի դին այդպես էլ հողին չի հանձնվի, նրան կթաղեն 2012 թ., Դամբարանը կդատարկվի 2016 թ.: Վիճակագրական ամփոփագրում արձանագրվել է, որ ռուսաստանցիներն ավելի հաճույքով քվեարկում են այն վարկածի օգտին, որ Լենինի մարմինը հողին կհանձնվի 2012 թ.¬ին: Իսկ որ Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդը կշարունակի մնալ ապակյա դիարկղում` փաստորեն ոչ մեկը չի հավատում. ընդամենը 10 մարդ է խաղագումար ներդրել այդ տարբերակի օգտին: