Քառամյա ազատազրկում` Ջեքսոնի բժշկին


Կոնրադ Մյուռեյը դատապարտվել է ոչ կանխամտածված սպանության մեղադրանքով: Երդվյալ ատենակալները փոփ¬երաժշտության արքայի մահվան պատճառ դարձած բժշկի համար սահմանել են հնարավոր առավելագույն պատժաչափը` երեք օր առաջ նրան ազատազրկելով 4 տարով: Մյուռեյին մեղադրել են` որ նա Ջեքսոնին մահացու չափաբաժնով ցավազրկող է տվել` աստղի զավակներին թողնելով անհայր: Հանգուցյալի ընտանիքի անդամներն ասել են, թե չէին պատրաստվում վրեժ լուծել բժշկից, բայց իրենց համար կարևոր էր համոզվել, որ անհասու բժշիկը կկրի արդարացի պատիժ: - Դա դաս կլինի նման մյուս բժշիկ-արկածախնդիրների համար,¬ բացատրել են նրանք:¬ Աստվածաշունչը մեզ ասում է, որ մենք չենք կարող տնօրինել արդարադատությունը, բայց կարող ենք այն որոնել: Եվ ամբողջը սա է, որ մենք խնդրում ենք: Չէ՞ որ Մայքլին, միևնույն է` արդեն չենք վերադարձնի: Դատավճիռը ներկայացնելու պահին ներկա են եղել ամբաստանյալի մայրն ու աղջիկը: Ու երբ նրան, արդեն որպես կալանավոր դուրս են բերել, նայել է հարազատներին և շուրթերի շարժումից ներկաները հասկացել են, որ ասում է` «Ես ձեզ սիրում եմ»: Ի դեպ, ճաղերի ետևում իր կալանքը նա կրելու է 2 տարի: Բայց ստիպված է լինելու փոխհատուցում վճարել Ջեքսոնի երեխաներին: Վճարելիքի չափը դեռևս հստակեցված չէ: