Աշխարհի լավագույն քաղաքները


Ուրախալի է, որ Երևանը ևս աննկատ չի մնացել, թեև առայժմ 173¬րդ տեղում է: Սակայն մեզանից ավելի ծանր է վիճակը Մինսկում (182¬րդ), Բաքվում (195¬րդ) և ավելի ծանր` Թբիլիսիում (214¬րդ): Mercer ընկերության կազմած վարկանիշային ցանկում աշխարհի թիվ 1¬ը ճանաչվել է ավստրիական Վիեննան: 2¬րդ և 3¬րդ հորիզոնականներում շվեյցարական Ցյուրիխն ու նորզելանդական Օքլենդն են: Առաջին տասնյակում են Մյունխենը, Դյուսելդորֆը, Ֆրանկֆուրտ¬Մայնը, Ժնևը, Բեռնը, Վանկուվերն ու Կոպենհագենը: Mercer¬ը, սակայն, անհրաժեշտ է համարել ընդգծել, որ լավագույնի տիտղոսին արժանացյալներն ամեն պահի կարող են զիջել իրենց դիրքերը` համաշխարհային տնտեսությանը պատուհասած ճգնաժամի պատճառով: Ինչպես նշել է հետազոտության ղեկավարներից մեկը` Սլագին Պարակատիլը` - Տնտեսական անկայունության, գործազրկության բարձր մակարդակի և քաղաքական կառույցների հանդեպ վստահության պակասի հետևանքով` դժվար է կանխատեսել, թե ապագայում ինչպիսին կլինի կյանքի որակն այդ քաղաքներում: Ի հավաստումն ասվածի` դիցուք Օսլոն իջել է 24¬րդ հորիզոնական` հուլիսին Բրեյվիկի կատարած զանգվածային սպանությունների պատճառով: Հակառակ դեպքում Նորվեգիայի մայրաքաղաքն առաջին 15 լավագույններից մեկը կճանաչվեր (տեղեկացրել է «Գոլոս Ռոսիի»¬ն): Այս ցանկում Մոսկվան 163¬րդ, իսկ Սանկտ¬Պետերբուրգը 165¬րդ տեղերում են: Ռուսական հարգի այս քաղաքների բնակիչներից անհամեմատ ավելի լավ են ապրում վիլնյուս ցիները (79¬րդ), տալլինցիներն (89¬րդ) ու ռիգացիները (91¬րդ), բայց կիևցիներն ընդամենը 2 նիշով են բարձր ռուսներից (161¬րդ): Կյանքի պայմանների և անվտանգության տեսանկյունից ընթացիկ տարում վատթարագույնը ճանաչվել է իրաքյան Բաղդադը: Դրանից շատ առաջ չեն Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի քաղաքները: - Նշանակալիորեն կենսամակարդակն իջել է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Լիբիան, Եգիպտոսը, Թունիսը և Եմենը,¬ արձանագրել են հետազոտողները: