ԹԱՆԿԱՑՆԵԼՈՒ ԵՆ


Ամանորից առաջ տեղական և ներմուծվող շոկոլադը կրկին թանկանալու է: Թեև ներկրողների ու տեղական արտադրողների միջև այս դեպքում պայմանավորվածություն չկա, սակայն նրանց «միավորել» ու նման որոշման է մղել միջազգային շուկաներում կակաոյի գնի սպասվող թանկացումը: Հետաքրքիր է, որ հրուշակեղենի ողջ տեսականու մեջ շոկոլադը գնաճային ճնշումների ենթարկված լինելու իմաստով միակ բացառությունը չի լինելու: Եվ չնայած խոսքը միայն կակաոյի թանկացման մասին է, բայց որոշ չափով վերանայվելու են նաև քաղցրավենիքի բոլոր տեսակների մանրածախ վաճառքի արժեքները: Սրանով հանդերձ` հրուշակեղենի շուկայի ներկայացուցիչները որոշել են հատկապես կակաոյի թանկացման փաստը շրջանառել` ապացուցած լինելու համար, թե իրենք իբր մաքուր շոկոլադ են ներկրում և արտադրում: