ԹՆՋՈՒԿԸ ԼՈՒԾՎՈ՞ՒՄ Է


«Նաիրիտ» գործարանի շուրջ թեժացած վեճը քաղաքական բանսարկությունների մակարդակից տեղափոխվում է տնտեսական հարթություն: Հայտնի է դարձել, որ նոր ներդրողների փնտրտուքն Էներգետիկայի նախարարությանը ստիպել է` ֆինանսապես ապահովված և գործարանի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերող ռուսական ու գերմանական նոր ընկերությունների հետ բանակցություններ սկսել: «Նաիրիտի» թնջուկի շուրջ հետաքրքրության աճը հանգեցրել է եզրակացության, որ ամեն ինչ գործարանի տեխնիկական վերազինումից հետո պետք է սկսել: Գործարանի աշխատակիցներն էլ հիմա թեթևացած շունչ են քաշում` հայտարարելով, որ եթե իրենց արտադրանքը ներկայիս բարձր ինքնարժեքը չունենա ու դրանով իսկ մրցունակ դառնա միջազգային շուկաներում, ապա և´ գոյացած պարտքներն արագ կմարվեն, և´ շահույթով կսկսեն աշխատել: