ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ Է


Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը որոշել է իր թեկնածությունն առաջադրել մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Ըստ քաղուժում շրջանառվող լուրերի` վերջինս դեռևս նախքան ընտրություններն է հայտարարել, թե քաղաքապետ չդառնալու դեպքում ԱԺ ընտրություններին է մասնակցելու: Կուսակցական աջակցության և Իջևանում գործող քաղուժերի հետ բանակցելու հարցում Վ. Ներսիսյանն առանձնապես չի շտապում` պայմանավորվածությունները հստակեցնելու խնդիրն ամենայն հավանականությամբ այնքան հետաձգելով, մինչև հետընտրական կրքերն Իջևանում լիարժեքորեն հանդարտվեն: Ի դեպ, ձախողված քաղաքապետին ծանր փորձություն է սպասվում նաև ԱԺ ընտրություններում: Այս ընտրատարածքից նրա հիմնական մրցակիցն արդեն մի քանի անգամ պատգամավոր դարձած Հակոբ Հակոբյանն է լինելու` «Կիլիկիայի Հակոբը»: