ՈՒՄ ԱԽՈՐԺԱԿՆ Է ԲԱՑԵԼ ԱՐԱՄԻ 30 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԸ


Արդեն տևական ժամանակ պայքար է սկսվել մայրաքաղաքի Արամի փողոցի 30 հասցեում գտնվող բնակելիի համար, որն ընդգրկվել է հանրային գերակա շահ համարվող շենքերի շարքում... Իհարկե, ինչպես մեզ տեղեկացրեցին իրազեկ աղբյուրները, այս շենքի տարածքն արդեն հատկացվել է օլիգարխներից մեկին, ով այստեղ էլիտար շենք է կառուցելու: Այդ որոշումը կայացվել է նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի միջոցով` արհամարհելով ՀՀ Մշակույթի նախարարության կարծիքն ու խոսքը: Չնայած բանակցություններ են սկսվել Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, իսկ ճարտարապետներն էլ խոստացել են այլընտրանքային նախագիծ ներկայացնել, բայց արդեն ցանկապատվել է տարածքը, այստեղ է բերվել քանդող տեխնիկա... Ուրեմն, ինչպես վկայում են մայրաքաղաքի բնակիչները, օլիգարխն այնքան հզոր է, որ նրա ախորժակի դեմ չեն կարողանում պայքարել իշխանությունները` ոչնչացնելով պատմական հուշարձանը: